Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գործընկերոջ՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Ժան-Կլոդ Գոդենը նախ շնորհավորել է երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 25-ամյակի առթիվ ու շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Մարսել այցելելու համար՝ ընդգծելով, որ սա երկու քաղաքների միջև առկա սերտ համագործակցության և փոխադարձ խորը հարգանքի ևս մեկ ապացույց է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքների միջև ձևավորված բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդենք, ավելացնենք համագործակցության շրջանակում գրանցվող հաջողությունները, ինչով կշարունակենք մեր նպաստը բերել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը», - նշել է Ժան-Կլոդ Գոդենը:

Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Մարսելն իսկապես հարազատ քաղաք է Երևանի համար, ու փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը՝ երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 25-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով, որ Երևանը մեծ կարևորություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական ծրագրերի շրջանակում երկու քաղաքների համագործակցությանը:

«Անհերքելի փաստ է, պարոն քաղաքապետ, որ երկու քաղաքների միջև համագործակցությունը զարգանում և ընդլայնվում է: Եվ ողջունելի է, որ մենք հետզհետե ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում նաև համագործակցության տնտեսական բաղադրիչին, ու ես վստահ եմ, որ ներդրումային և այլ ծրագրերի իրականացմանն ուղղված մեր ջանքերը կբերեն ցանկալի արդյունքի», - նշել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ երկուստեք առկա է մեծ ներուժ կրթության, զբոսաշրջության, քաղաքային տնտեսության կառավարման ժամանակակից ձևերի ներդրման և  այլ բնագավառներում ևս համագործակցությունն ընդլայնելու համար:

«Պարոն քաղաքապետ, 2018 թվականը մեզ համար կարևոր ու նշանակալի տարի է լինելու: Հաջորդ տարի մենք նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և օգտվելով առիթից` սիրով հրավիրում եմ Ձեզ կրկին այցելել մեր հինավուրց, բայց և միշտ երիտասարդ մայրաքաղաք ու դառնալ Երևանի հիմնադրման հոբելյանական տարվա միջոցառումների մասնակիցը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ Ժան-Կլոդ Գոդենը միշտ սպասված և ցանկալի հյուր է Երևանում:

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով