Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական քոչարիի կատարում՝ հատուկ ՅՈՒՆԵՍԿՕ–ի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Մշակույթի նախարարության բակում յուրահատոկ միջոցառում էր. հնչում էր հայկական քոչարի պարի մեղեդին, պարում էին թե՛ համույթների անդամները, թե՛ զինվորներ, թե՛ նախարարության աշխատակիցները և թե՛ պարզապես միջոցառմանը ականատես մարդիկ: 

Պարզվում է` մոտ օրերս Կորեայում պետք է կայանա ՅՈՒՆԵՍԿՕ–ի հերթական նստաշրջանը, և հայկական քոչարիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկային ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ավելացնելու համար էր կատարվում այս պարը: 
«Նկարահանումը կատարում ենք, որպեսզի հետո ուղարկեն ՅՈՒՆԵՍԿՕ, այնտեղ էլ տեսնեն, որ և՛ տարազով, և՛ առանց տարազի, և՛ նախարարներ պարում են քոչարի պարը: Մոտավորապես 25–30 համույթ կա այստեղ: Մշակութի նախարարությունն է սա կազմակերպել: Այստեղ է Մրոն՝ Արսեն Գրիգորյանը»,– նշեց Հայրիկ Մուրադյանի անունը կրող «Վան» ազգագրական համույթի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը:
Այն, որ քոչարին կարող է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, հայտնի էր դեռևս երկու տարի առաջ: Հայկական պարը ցուցակում ներառելու մասին Հայաստանի հայտը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել 2015թ.:

Քոչարին ստեղծվել է հեթանոսական ժամանակաշրջանում՝ խոյի երկրպագության ժամանակաշրջանում: Մեր պարը նմանակում է վայրի խոյի մարմնի շարժումները, ուժն ու հզորությունը: Հնում կար մի ծիսակատարություն` «վեր խոյանալ», որը ենթադրում էր հետևյալը. խոյի պես ետևի «սմբակներին» բարձրանալ, վեր բարձրանալ և դրանցով ուժգին հարվածել գետնին: 

Մինչև 19–րդ դարը քոչարի միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը և սովորական դարձավ, այն սկսեցին պարել նաև կանայք:

Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի–խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները՝ խոյակ, տոտեմական խոյ, խոյ – խոյի համաստեղություն և խոյ – քաղաք։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել են հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով` ասես ախոյանին պոզահարելու համար։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Հայաստանի կողմից արդեն իսկ ընդգրկված են «Դուդուկն ու դրա երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, ինչպես նաև «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումը Հայաստանում»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում