Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հացաշենի դպրոցը վերանորոգման իր հերթին է սպասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի դպրոցը հեղուկ վառելիքով է ջեռուցվում: Համայնքի բնակիչները «Փաստ» ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ երեխաները դասասենյակներում ստիպված են լինում վերարկուով և գլխարկով նստել: Բացի դա էլ, սոլյարկայի հոտից նրանց առողջությունն է քայքայվում:
«Երեխաները, որ տուն են գալիս, հոտը փչում է: Գլուխներն է ցավում, անընդհատ վատ են զգում»,– բողոքեցին նրանք:

Տնօրեն Վարդուհի Արամյանը վստահեցրեց, որ դասասենյակներում կարողանում են միջին ջերմաստիճան ապահովել: Այս օրերին յուրաքանչյուր դասասենյակին 2,5 լիտր վառելիք են հատկացնում, խիստ ցրտերին՝ չափաբաժինն ավելացնում են:
«Ձմռանը 3 կամ 3,5 լիտր ենք տալիս, որ ցուրտ չլինի: Մինչև դասերի վերջ վառելիք լինում է մեջը, որ ջերմաստիճանը պահպանվի»,– հայտնեց նա:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, ձմեռները` ցուրտ: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը այստեղ տատանվում է -5–6–ի սահմաններում:
Դպրոցի ներսում սանհանգույց չկա: Երեխաները դրսում գտնվող կիսաքանդ պետքարանից են օգտվում: Ծնողներին ամենաշատն անհանգստացնում է այս հարցը:

«Ցրտին, սառնամանիքին երեխաները պետք է բակ գնան: Մրսում են դրսում»,– ահազանգեցին նրանք: Տնօրենի խոսքով՝ այն շենքից շատ հեռու չի գտնվում: Առայժմ դպրոցի բյուջեն չի հերիքում պետքարանը դրսից ներս տեղափոխելու համար:
«Քիչ է աշակերտների քանակը, մեր ուժերով չենք կարող անել, ֆինանսավորում է անհրաժեշտ»,– ասաց Արամյանը:

Այստեղ մի քանի տարի առաջ սեփական միջոցներով մի քանի դասասենյակ են նորոգել: 4 դասասենյակի պատուհաններ են փոխվել: Սա շնորհիվ բարեգործական ընկերության: Վերանորոգման կարիք ունեցող դպրոցի հույսը նաև բարեգործներն են:

Տնօրենն ասաց, որ մարզպետարանի կրթության բաժնի պետը խնդիրը մարզպետին է ներկայացրել և լավ լուր հայտնել հացաշենցիներին:

«Մարզպետն ասել է, որ մեզ էլ ծրագրում կընդգրկեն»,– փոխանցեց նա:
Այստեղ լիահույս են, որ կարող է մի օր իրենց բաղձալի երազանքը կատարվի։
Այսօր Հացաշենի աշակերտները և ամբողջ աշխատակազմը շունչները պահած սպասում են, թե երբ են շինարարները դպրոց այցելելու։

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ