Վարչապետին ուղղված հարցը բավարարվեց. Նոյեմբերյանում կկառուցվի շուկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունն ընդունած որոշմամբ հողամաս նվիրաբերեց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին, որտեղ նախատեսվում է կառուցել համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ շուկան կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:
Վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա, առաջարկելով հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտարապետական ճիշտ լուծումներ ունենա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



