Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե Մուհամմադ արքայազնը չլիներ՝ Թրամփը կհորիներ նրան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանական Daily Mail–ը սենսացիոն տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Արաբիայում ձերբակալված սաուդական արքայազները կտտանքների են ենթարկվում ԱՄՆ ազգային անվտանգության Academi ընկերության (նախկին Blackwater–ի) աշխատակիցների կողմից: Academi–ում, իհարկե, հերքել են ասվածը՝ նշելով, թե իրենք պայմանագիր չունեն Արաբիայի հետ և իշխանական ու մասնավոր անձանց ծառայություններ չեն մատուցում: Պարբերականի աղբյուրները, սակայն, պնդում են, որ չնայած Էր Ռիադի Ritz հյուրանոցը սաուդական ուժերն են հսկում, ներսում Academy–ի մասնավոր ջոկատն է տերուտիրականը, և Մուհամմադ բեն Սալմանը, որն արդեն իսկ զարմիկներից շուրջ 194 մլրդ դոլար է առգրավել, լոկ հարցաքննությունների ժամանակ է հյուրանոց ժամանում: Որքանով է սա ճշմարիտ՝ դեռ կպարզվի, բայց առանց դրա էլ ակնհայտ է, որ Արաբիայում բեդվինական կլանների միջև ընթացող գահերի խաղը ոչ այնքան իշխանության փաստացի բռնազավթման ու դրա չարաշահման, այլ տարածաշրջանային/գլոբալ շախմատային խաղի համատեքստում է պետք դիտարկել: Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, Բեն Սալմանի վերելքի պատճառները պիտի դեռ 15 տարի առաջ ծավալված իրադարձություններում որոնել, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Իրանին չարիքի առանցք հռչակելով հանդերձ Իրաք ներխուժեց, արաբական ներկայի էլիտայի կարծիքով՝ այդկերպ սոսկ շիական Իրանին ուժեղացնելով, իսկ ներկայում տարածաշրջանային բալանս հաստատելու անհրաժեշտություն առաջ բերելով:

Ինքը՝ Բեն Սալմանն, իհարկե, որևէ հրապարակային տեքստով հանդես չի եկել այս առնչությամբ, սակայն, իրերի հենց այսպիսի դասավորվածության մասին են հուշում ոչ միայն առկա գործընթացները, այլև իսրայելական Մոսադի նախկին փոխնախագահ Ռամ Բեն–Բարաքը, որն իր վերջին ասուլիսում Իսրայելի տեսանկյունից էլ խիստ օգտակար դիտեց Իրանին զսպելու՝ Բեն Սալմանի ջանքերը: Ահա. ստացվում է, որ արաբական աշխարհը և կոնկրետ Արաբիան ժամանակին չեն կարողացել Բուշի վարչակազմին հասցնել շիական Իրանին զսպող Սադդամ Հուսեյնին չեզոքացնելու վտանգը, և սուննիական աշխարհն այս ամբողջ ընթացքում, վահաբական սաուդիների հետ մեկտեղ, կանգնել է, իբր նույն նպատակի ծառայող ոչ պետական կազմավորումներին ու ահաբեկչական խմբավորումներին, դրանց թվում՝ Ալ–Քաիդային օժանդակելու փաստի առաջ: Արդյունքում, Բուշի սխալն ուղղելու փոխարեն, իրենք իրենց ձեռքով տարածաշրջանն ավելի են թեժացրել, իսկ առանձին ուժերի՝ նույնիսկ անկառավարելի դարձրել: Եվ սա է պատճառը, որ թագաժառանգ Բեն Սալմանը որոշել է վերջ դնել այս վիճակին և ձուկը գլխից բռնել: Տվյալ դեպքում հարվածել Իրանին՝ փոխելով տարածաշրջանային բալանսը, որ նաև միջազգային պատժամիջոցների վերացմամբ և ԱՄՆ էքսնախագահ Բարաք Օբամայի մեղքով՝ Իրաքից մինչև Սիրիա, Լիբանան, Եմեն ու Քաթար՝ Իրանի օգտին է հաստատվել: Դատելով արդեն Արաբիայի գահերի կռվից՝ պիտի ենթադրել, որ այս նախագծի կարևորությունն Արաբիայի նախկին էլիտան կամ չի ուզել, կամ՝ ունակ չի եղել ընկալել, շարունակել է նավթի գների անկման պայմաններում ճոխ ու շվայտ կյանքով ապրել և հանդես գալ ահաբեկչական խմբերի հովանավորչության, Էր Ռիադի և վահաբական իսլամի ներփակ կյանքի օգտին, ինչին թագաժառանգ Բեն Սալմանը իշխանության փաստացի յուրացմամբ պատասխանեց: Ի միջի այլոց, Իսրայելի հուշմամբ՝ վերջինս համոզված է, որ հենց նախորդ էլիտայի գործունեությունն է պատճառ դարձել նաև ՄԱԿ–ի ԱԽ–ում չինական հակադրության (ինչն այժմ փոխվում է Պեկինի հետ հաստատվող սերտ հարաբերություններով), իսկ Մոսկվայի դեպքում՝ Սիրիայում պուտինյան ներկայության համար:

Առաջին հայացքից, իհարկե, թվում է՝ վերոնշյալ երկու գործոնների միջև որևէ կապ չկա, բայց, ինչպես երևում է. թագաժառանգը համոզված է, որ ինչքան էլ Կրեմլը տոգորված լիներ սեփական շահերի հետապնդմամբ՝ վերջնական որոշում չէր կայացնի Սիրիայում, եթե արաբական աշխարհը չաջակցեր սուննիական ահաբեկչությանը՝ նաև Ռուսաստանը վտանգելով: Ի դեպ, չենք կարող պնդել շրջանառվող լուրերի իսկությունը, բայց Սալման թագավորի մոսկովյան այցի օրերին մամուլ սպրդեցին տեղեկություններ առ այն, իբր՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Սալման թագավորին ասել է, որ չէր կարող թույլ տալ, որպեսզի առանց այդ էլ բազում խնդիրներով և մահմեդական մեծաթիվ բնակչությամբ իր երկիրը նույնպես ԴԱԻՇ–ի և ամեն տեսակ գազանների վարժեցման ճամբար դառնար: Նույն ուղերձն է հղել, իբր, նաև Պեկինը, որը տագնապած էր իր ույգուրների արմատականացմամբ և այն փաստից, որ քչերը չեն այս ընթացքում ԴԱԻՇ–ի սիրիական շարքերում կռիվ տվել: Ստացվում է՝ Մուհամմադ բեն Սալմանի վերջին երկու տարիների գործունեությունը, Արաբիան բաց երկիր դարձնելու մասին դոկտրինի հռչակումը, առանձին ռեֆորմների արագ իրականացումը (ընդհուպ՝ կանանց մեքենա վարելու արտոնություն և այլն), պիտի գլխավոր կռվի պատրաստության և հատկապես Արաբիայի երիտասարդության համակրանքը շահելու դաշտում դիտարկել: Մի փաստ, որով նաև միջազգային լռությունը, այդ թվում՝ Պեկին–Մոսկվա լուռ համակրանքն է պայմանավորված: Տվյալ դեպքում, Կրեմլում, իհարկե, հրաշալի են հասկանում, որ ինչ–որ պահի պիտի նաև բացատրություններ տրվեն Թեհրանին: Մյուս կողմից էլ՝ դրանք գուցե արդեն տրվել են, և այս պահին Թեհրանին նույնպես ձեռնտու է եղել սունիական ահաբեկչության եթե ոչ ամբողջական կասեցումը, գոնե դրա օժանդակման շեշտակի նվազումը: Հակառակ պարագայում՝ Իրանը Սիրիայում նույն սեղանի շուրջ չէր հայտնվի նաև Թուրքիայի հետ, որը, պարզ երևում է պակաս դերակատարում չունի հակաասադական ուժերի ուղղորդման հարցում: 

Ի դեպ, այս ամենից հետո տրամաբանական են հնչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, թե՝ Սպիտակ տունն այժմ աշխատում է չեզոքացնել նախորդ վարչակազմերի սխալները: Իսկապես. եթե խնդիր է դրվել չեզոքացնել Իրանին, ուրեմն, Արաբիայում Բեն–Սալմանը չլիներ էլ՝ ԱՄՆ–ը ստիպված էր լինելու հորինել նրան:Հենց դրանով էին պայմանավորված ամերիկյան ճնշումներն Արաբիայի վրա և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի՝ դեռ ամռանն արած այն հայտարարությունը, թե՝ դաշնակից Արաբիայում հատուկ մի կենտրոն է բացվում, որը պայքարելու է ահաբեկչության ֆինանսավորման դեմ, և իրենք, անհրաժեշտության դեպքում, նյութեր են տրամադրելու դրան՝ այս կամ անձի/կազմակերպության հաշիվների վերաբերյալ: Ինչպես տեսնում եք՝ այդ կենտրոնի անունը Հակակոռուպցիոն հանձնաժողով է, որը հենց Մոհամմադ բեն Սալմանն է գլխավորում: Պարզ է նաև, որ խոստացված տեղեկությունները տրամադրվել են: Չի բացառվում, որ Academy–ի աշխատակիցներն են իսկապես Էր Ռիադում բռնություն գործադրում արքայական ընտանիքի անդամների նկատմամբ: Հասկանալի է դառնում նաև Քաթարի նկատմամբ ատելությունը, որը շարունակում է օժանդակել Արաբիայում հեղափոխության ունակ միակ ուժին՝ Մահմեդական եղբայրներին, և սրանով է բացատրվում նաև սաուդական փողերի՝ թուրքական բանկերից արտահոսքն ու վերջին տարիների համար թուրքական լիրայի աննախադեպ անկումը: Դե, իսկ սաուդական Մեծ մուֆթիի՝ լիբանանյան Հըզբոլլահին ու պաղեստինյան ՀԱՄԱՍ–ին ահաբեկչական խմբավորում ճանաչելու դիրքորոշումը, նույնիսկ բացատրելու կարիք չունի այն բանից հետո, երբ նա Բեն Սալմանին օրհնեց էր Իսրայելի հետ սերտ հարաբերություններ հաստատելու և այդ երկրի հետախուզական ծառայություններից օգտվելու գործում: Այնպես որ՝ հաղթանակած Մուհամմադ Բեն Սալմանն այսպիսով նաև հակաշիական չափավոր իսլամի գլուխ է կանգնում՝ այն հագեցնելով, այսպես կոչված, արաբական աշխարհիկության զգլխիչ բույրերով: Կհաջողի՞, ցույց կտա ապագան:

Գոհար Սիմոնյան

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ