Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հարիրին կշարունակի պաշտոնավարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, չնայած նոյեմբերի 4-ին ներկայացրած հրաժարականին, կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը: Այս մասին Հարիրին հայտարարեց երեկ` 18-օրյա բացակայությունից հետո Բեյրութ վերադառնալուց և նախագահ Միշել Աունին հանդիպելուց հետո:

«Այսօր ես իմ հրաժարականն եմ ներկայացրել երկրի նախագահին: Նա ինձ սակայն խնդրեց առժամանակ սպասել, մինչև այդ հրաժարականի պատճառների և երկրում տիրող քաղաքական իրադրության վերաբերյալ հավելյալ խորհրդակցություններ անցկացվեն», - ասում էր Հարիրին:

Հիշեցնենք, Սաադ Հարիրին հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 4-ին` Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում: Որպես այդ քայլի դրդապատճառ նա մատնանշում էր Իրանի ապակառուցողական գործողությունները Մերձավոր Արևելքում և Լիբանանում Թեհրանի թիվ մեկ դաշնակից համարվող «Հըզբոլա» շարժման ազդեցության աճը: Լիբանանի քաղաքական ուժերը, սակայն, վստահ էին, որ Հարիրին հրաժարականի դիմում էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների ճնշման ներքո: Մոտ տասն օր Հարիրին Էր-Ռիյադում էր: Սաուդյան Արաբիայի տարածքից նա կարողացավ հեռանալ միայն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի անձնական միջամտությունից հետո:

Բեյրութում հնչեցրած առաջին իսկ հայտարարության մեջ Սաադ Հարիրին նշում է, որ պատրաստ է համագործակցել երկրում առկա քաղաքական ողջ սպեկտրի հետ:

«Ես ակնկալում եմ, որ մենք կհամագործակցենք քաղաքական բոլոր ուժերի հետ` Լիբանանի շահերը վեր դասելով ամեն ինչից», - նշում էր երկրի վարչապետը:

Հայրենիք վերադառնալուց մի քանի ժամ անց արդեն Հարիրին նախագահ Միշել Աունի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ միասին հետևում էր Լիբանանի անկախության օրվան նվիրված ռազմական շքերթին: Անկախության օրվա առթիվ հեռարձակած ուղերձում էլ Լիբանանի նախագահը հայտարարում է, որ երկրի անվտանգության հիմքը տարածաշրջանային հակամարտություններում` նախևառաջ Սիրիայում չեզոքության պահպանումն է:

«Լիբանանը իրեն հեռու էր պահում տարածաշրջանում ծավալված հակամարտություններից, բայց այդ հակամարտություններում ներգրավված ուժերը, ցավոք սրտի, Լիբանանից հեռու չեն մնում: Սիրիական պատերազմի մեկնարկից հետո ահաբեկչական խմբավորումները սկսեցին ներթափանցման փորձեր կատարել մեր արևելյան սահմանի երկայնքով», - հայտարարում էր Աունը:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ