Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արա Պապյան. «Եթե ողջ Արցախն էլ տան Ադրբեջանին, միևնույն է, նա չի վերցնի, քանի որ հասկանում է, որ դա խայծ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի ժամանակ հնչեցված պատասխանները բավականին մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեցին: Ակնհայտ էր, որ ռուսական կողմը հստակ որոշել է չնկատելու տալ 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից բլից–կրիկ սցենարով սանձազերծած պատերազմը և ցանկություն ունի, որ բանակցությունները շարունակվեն այն ոճով՝ իբրև թե այս ընթացքում ոչինչ էլ չի եղել:

Եվ սա չէր կարող աննկատ մնալ քաղաքագետների և վերլուծաբանների աչքից, բայց ամենակարևորն այն է, որ սրանից բացի այլ հակասություններ էլ կան, որոնք չնկատելու է տալիս անգամ հայկական կողմը: Քաղաքական վերլուծաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բանակցությունների ամենասկզբից, երբ դեռ պատերազմ էր ընթանում և դեռ չէր կնքվել 1994–ի զինադադարի համաձայնագիրը, արդեն իսկ ընդհանուր մոտեցումն այնպիսին է, որ ԼՂԻՄ–ի Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը նաև Հայաստանի կողմից ընկալվում էր որպես օրինական և իրավական երևույթ: Հետո այս մոտեցումը խորացավ, ամրագրվեցին մի շարք փաստաթղթեր և այսօր ունենք այն, ինչ ունենք: «Այսօր այլևս որևէ մեկը չի վիճարկում այն հարցը, թե ԼՂԻՄ–ն իսկապես գտնվե՞լ է Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ:

Եվ եթե մենք շեշտը դնում ենք միայն ինքնորոշման վրա, դա նշանակում է, որ ընդունում ենք, որ Արցախն իսկապես գտնվել է Ադրբեջանի կազմում և այսօր էլ պետք է միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշվի: Այստեղ բավականին թերություններ կան, իսկ այն, որ Լավրովն այսօր կրկին խոսում է կարգավիճակ տարածքների դիմաց «կարգախոսի» շրջանակներում, անտեսելով 2016 թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը, դա այն պատճառով է, որ այսօր Ռուսաստանը ընդամենը մեկ հիմնական և դրանից բխող մեկ ածանցյալ խնդիր ունի լուծելու:

Ուժով, սպառնալիքով կամ այլ տարբերակով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը լուծելն ու նոր տիպի «ստատուս քվո»–ի հաստատումն է, որի ժամանակ Ադրբեջանը ինչ–որ չափով իրեն բավարարված կզգա»,– ասաց Արա Պապյանը: Նրա համոզմամբ, սակայն, Ադրբեջանը երբեք էլ չի ցանկանա իր նավթի և գազի պաշարներն ազատ տնօրինելու հնարավորությունը զիջել Ռուսաստանին: Նա դրան երբեք չի գնա նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ու բոլոր տարածքների դիմաց:

Եվ այս պարագայում, եթե մենք անգամ որոշ տարածքներ էլ զիջենք, ապա Ադրբեջանը դրանք չի էլ վերցնի, քանի որ հասկանում է, որ դա խայծ է, որը իրեն պետք չէ: «Ադրբեջանի համար իր ռեսուրսները Ռուսաստանի վերահսկողությունից զերծ պահելն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը: Բայց Ղարաբաղը սեփական ժողովրդին ճնշած պահելու հարմար միջոց է: Այդ է պատճառը, որ Լավրովի այցը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը կարելի է հերթականը համարել»,– ասաց Ա. Պապյանը: Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, Բիշքեկյան հանդիպումից սկսած, երբ ամրագրվեց և շրջանառության մեջ մտավ «տարածքներ կարգավիճակի դիմաց» թեզը, մինչ օրս շարունակում է բանակցային փաստաթղթի համար որպես հիմք մնալ: Մինչդեռ պետք է նաև հաշվի առնել այն նախադրյալները, որոնց պատճառով էլ ԼՂՀ–ն բռնակցվեց կամ «դարձավ» Ադրբեջանի հանրապետությանը: Պապյանի խոսքով, 1994–ին հայկական կողմը այդ ձևակերպմանը համաձայնել է, զիջելով իր դիրքերը և հույս ունենալով, որ այն խաղաղության կհանգեցնի, բայց փաստերը ցույց են տալիս, որ դեռևս երկար ժամանակ հնարավոր չի լինի խաղաղության մասին խոսել, քանի որ դա ձեռնտու չէ Ադրբեջանին: «Որպեսզի արմատապես փոխվի բանակցային փիլիսոփայությունը, առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը:

Սերժ Սարգսյանը չի կարող ասել, որ այսքան տարի մի փիլիսոփայությամբ եմ առաջ շարժվել, հիմա էլ փոխում եմ այն: Բայց երբ նոր իշխանություն գա, որը իր նախընտրական ծրագրում նախապես ամրագրած կլինի այդ փիլիսոփայությունը, այն ժամանակ էլ կարող է հարցին միջազգային իրավունքի տեսանկյունից մոտենալ»,– ասաց Ա.Պապյանը: Քաղաքագետն ընդգծում է նաև, որ եթե ԼՂՀ–ն 1921 թվականից ի վեր Ադրբեջանի ենթակայության տակ է, դա ոչ թե միջազգային իրավունքի վրա հիմնված որոշման, այլ երրորդ երկրի իշխող կուսակցական որոշման հետևանք է, ինչը հակասում է 1920 թվականի «Ազգերի լիգայի» խորհրդի որոշմանը: «Եվ հետաքրքիրն այն է, որ բանակցությունների ժամանակ միշտ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա և Ադրբեջանը նույնպես դա նշում է, բայց վկայակոչում են Սովետական Միության կուսակցության ընդունած ներպետական փաստաթղթերը: Եվ մենք լռելյայն համաձայնել ու համաձայնում ենք դրա հետ:

Այսինքն, ստացվում է, որ 21 թվականին երրորդ երկրի ինչ–որ կուսակցություն, անտեսելով «Ազգերի լիգային», որոշել է մի երկրին պատկանող տարածքը տալ երկրորդ երկրին: Եվ հարց է ծագում, թե ինչքանով է այն օրինական կամ միջազգային օրենքներին համապատասխանող քայլ եղել ժամանակին, երբ նույնիսկ Սովետական Միության ներսում՝ ներպետական մակարդակում անգամ սխալ որոշում է կայացվել»,– ասաց Ա. Պապյանը: Քաղաքական վերլուծաբանի կարծիքով տեսականորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կարող է բանակցային նոր գործընթացի սկիզբ դնել, բայց գործնականում մի շարք պատճառներով չի նախաձեռնի: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցի կարգավորմանը, ապա Ա. Պապայնը նույնպես կարծում է, որ այն դեռ կշարունակվի երկար ժամանակ:

Արմինե Գրիգորյան

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի