Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը չորս հողամաս ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էլզա Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Էլզա Հովհաննիսյանը հայտարարագրել է թվով չորս հողամաս, 3 հազար ամերիկյան դոլար ու 3 միլիոն դրամ փոխառություններ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են միայն 1 միլիոն դրամ: Եկամուտները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 3 միլիոն 99 հազար դրամ, որից 2 միլիոն 803 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 295 հազար դրամը՝ կենսաթոշակ:
Հովհաննիսյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է դեռևս 15 տարի առաջ՝ 2002 թ., մինչ այդ եղել է մարզպետարանի արխիվի վարիչը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



