Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Մինասյանը ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը կարևոր է համարում ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով կարևորագույն խնդիր է լուծում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«ԵՄ-ի հետ համաձայնագրում ԼՂ հատվածում հստակ արձանագրվում է, որ նրանք սատարում են եռանախագահների կողմից իրականացվող Մինսկի գործընթացին, նրանք համարում են, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար դրույթների կիրառմամբ, որոնք են ուժի ու ուժի սպառալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այնտեղ արձանագրված է նաև, որ նրանք հիմնվում են ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը: Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության վկայակոչումը  կարևոր է նրանով, որ այդ փաստաթղթում արձանագրվում է, որ ազգերի ինքնորոշումը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը՝ միջոց: Սա ըստ Մինասյանի՝ հաստատում է ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի ու միջազգային հանրության մոտեցումները, որոնք, Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները թունավորել են իրենց հասարակությանը այն գաղափարներով, որ կարող են խնդրի կարգավորման սեղանին դրված սկզբունքներից միայն մեկով առաջնորդվել, մինչդեռ անկախ միջնորդների, այդ թվում՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից մատնանշվել է, որ կարգավորման փաստաթղթերի համախմբումն այնպիսին է, որ դրանցից ընտրողաբար որևէ հատված վերցնելով, հնարավոր չէ հասնել հաջողության, քանի որ դրանցից յուրաքանչյուրը լրացնում է մեկը մյուսին: «Ադրբեջանում չեն պատկերացնում, որ իրենց սահմաններից դուրս ամբողջ աշխարհը խնդրի կարգավորումը տեսնում է երեք սկզբունքների համադրմամբ»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ երեկ ստորագրված երկու փաստաթղթերում՝ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրում, ինչպես նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում իրենց հաստատումն են գտել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները. խաղաղության ամրապնդումն ու հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում:

«Մենք մտավախություն ունեինք, որ ադրբեջանական լոբբին կարող էր ստեղծել մի իրավիճակ, որ կարող էինք վերապահումով ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն իսկապես Հայաստանի արտաքին գերատեսչության և անձամբ ՀՀ Նախագահի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ այդ փաստաթութղը ներկայացնել  ու վավերացնել այն տեսքով, որը որևէ շանս չի տալիս Ադրբեջանին»,-ավելացրեց Գագիկ Մինասյանը: 

Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք