Ազատ ոճի ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏԼեհաստանի Բիդգոշչ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: պայքարի մեջ մտան ազատ ոճայինները։ 57 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին։ 61 կգ Ղազար Համբարձումյանը 1/8 եզրափակչում հաղթեց ղրղզ Ժաինակ Տուրգունբաեւին։ Սակայն, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը զիջեց Ղազախստանի ներկայացուցչին։ Համբարձումյանին չհաջողվեց հաղթել նաեւ սփոփիչ գոտեմարտում։ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ դուրս մնացին մեդալի համար պայքարից։
Նոյեմբերի 26-ին գորգ դուրս կգան Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



