Մրգաշատ գյուղի խաչմերուկում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում, այսօր` նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում Daewoo մակնիշի 226 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ ղեկի առջև, տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Համլետ Խ.-ն է:
Դատական բժիշկի նախնական եզրակացությամբ վարորդը՝ հանկարծամահ է եղել: Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



