Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ն չափից ավելի մեծ կախվածություն ունի ՌԴ-ից, որն էլ պարզապես թույլ չի տա Իրանից Հայաստան նոր գազամուղ կառուցել. Ա. Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանը չափից ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, որն էլ պարզապես թույլ չի տա, որպեսզի Իրանից Հայաստան նոր գազամուղի կառուցման նախագիծը կյանքի կոչվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի և Իրանի գազի ազգային ընկերության տնօրենի՝ նախօրեին կայացած հանդիպմանը: Ըստ նրա՝ ավելի հավանական է, որ հանդիպմանը քննարկվել է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարման, ինչպես նաև Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման հարցերը: «Առաջարկվող սխեմայով Հայաստանը Թուրքմենստանին պետք է փող փոխանցի (կամ ապրանք՝ պայմանագրից կախված), փոխարենը Թուրքմենստանի գազը մատակարարվում է Իրանի հյուսիսարևելյան մարզեր, իսկ Իրանն արդեն գազի նույնպիսի ծավալ է փոխանցում Հայաստանին»,- հայտնեց իրանագետը: Ինչ վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկմանը, Արմեն Վարդանյանը նշեց, որ նախատեսվում է նոյեմբերի վերջին այն պաշտոնապես շահագործման հանձնել: Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ որոշակի ընկերություններ այնտեղ գործելու հայտեր են ներկայացրել:

-Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Բացի պաշտոնական հաղորդագրությունում առկա հարցերից, Ձեր կարծիքով՝ ո՞րն եղել իրանցի պաշտոնյանի այցի հիմնական նպատակը:

- Դատելով պաշտոնական հաղորդագրությունից` իրանցի նախարարի այցի հիմնական նպատակը հայ-իրանական հարաբերությունների օրակարգում գտնվող տնտեսական հարցերի քննարկումն է եղել: Ըստ այդմ, քննարկվել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը, երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումների ներգրավմանը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծմանը վերաբերող և այլ հարցեր: Ամենայն հավանականությամբ քննարկվել է նաև Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը: Իրանական մամուլը տեղեկացնում է, որ այդ հանդիպումից հետո ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շուտով կայցելի Հայաստան, որի շրջանակներում հայ ու իրանցի գործարարների մասնակցությամբ տնտեսական համաժողով կանցկացվի:

- Հնարավոր է, որ քննարկված լինի Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման հարցը: Ընդհանրապես, ի՞նչ կարող եք ասել այս ծրագրի մասին, որքանո՞վ է հավանական դրա իրագործումը:

- Հնարավոր է, որ նաև այդ հարցն է քննարկվել, քանի որ արդեն տևական ժամանակ խոսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարման մասին: Այդ հարցը քննարկվել է դեռևս անցյալ տարի Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ, այնուհետև շարունակվել հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի` Իրան կատարած այցի ժամանակ: Խոսքը ոչ թե Թուրքմենստանից անմիջապես Հայաստան գազի ֆիզիկական մատակարարումների, այլ փոխանակման մասին է: Առաջարկվող սխեմայով Հայաստանը Թուրքմենստանին պետք է փող փոխանցի (կամ ապրանք՝ պայմանագրից կախված), փոխարենը Թուրքմենստանի գազը մատակարարվում է Իրանի հյուսիսարևելյան մարզեր, իսկ Իրանն արդեն գազի նույնպիսի ծավալ է փոխանցում Հայաստանին:

- Դեռևս նախորդ կառավարության ժամանակ քննարկվում էր Իրանից գազ գնելու ու երրորդ երկրին վաճառելու հարցը: Ըստ Ձեզ՝ այս հարցը դեռ օրակարգո՞ւմ է, թե՞ ոչ: Հայաստանի և Իրանի գազային ոլորտներին վերաբերող մեկ այլ հավանական հարց է նաև նոր գազատարի կառուցումը, որը հնարավորություն կտա Հայաստանով իրանական գազը Եվրոպա արտահանել:

- Այո, այն ժամանակ քննարկվում էր Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման հարցը, սակայն վերջին ժամանակներում այդ խոսակցությունները կարծես թե դադարել են: Դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ստեղծվեց մի պետական ընկերություն, որը պետք է Իրանից գազ գներ ու վաճառեր երրորդ երկրի: Ամենայն հավանականությամբ, Վրաստանը շանտաժ արեց ադրբեջանական SOCAR-ին, որ վերջինս ավելի էժան գնով գազ վաճառի Վրաստանին` սպառնալով, որ հակառակ դեպքում գազ կգնի Իրանից: Եվ երբ հասավ իր նպատակին Իրանից գազի գնման հարցը հանեց իր օրակարգից: Հնարավոր է նաև ռուսական «Գազպրոմը» և Վրաստանը համաձայնության չեկան: Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան նոր գազամուղի կառուցման հարցին, որը կարող է դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման հնարավորություններ ունենալ, ապա կարծում եմ, որ տեսանելի ապագայում այդ տարբերակը չի իրագործվի, քանի որ Հայաստանը չափից ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, որն էլ պարզապես թույլ չի տա, որ այդ նախագիծը կյանքի կոչվի:

- Վարչապետը հանդիպման ընթացքում նաև նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով: Շատ է խոսվում, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները ցածր մակարդակի են: Դուք է՞լ եք այդ կարծիքին, ի՞նչ պետք է անել ներուժն օգտագործելու համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծման մասին: Սրա վերաբերյա՞լ ինչ կարող եք ասել:

- Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ցածր մակարդակի վրա են և համարժեք չեն Հայաստանի ու Իրանի միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակին: Վերջին տարիներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալները տատանվել են 200-300 մլն. դոլարի սահմաններում, մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ հայ և իրանցի պաշտոնյաները խոսում են այդ թիվը 1 մլրդ. դոլարի հասցնելու անհրաժեշտության մասին: Այդ նպատակով որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են: Մասնավորապես, վերջերս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական կառավարությունների միջև ստորագրվեց «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված: Ինչ վերաբերում է արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծման մասին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ապա ասեմ, որ դա միանշանակ, ողջունելի նախաձեռնություն է, ինչը թույլ կտա մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները:

- Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկմանը: Այս ծրագրի մասին արդեն երկար տարիներ է խոսվում է, բայց դեռ արդյունքներ չեն երևում, ինչո՞ւ:

-Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման մասին այդքան էլ երկար չեն խոսում: Դրա մասին սկսեցին խոսել՝ մասնավորապես Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո և ԵԱՏՄ-ին` Հայաստանի անդամակցությունից հետո: Կարծեմ, այնտեղ նույնպես որոշակի քայլեր են կատարվել: Մասնավորապես, նախատեսվում է, որ արդեն նոյեմբերի վերջին այն պաշտոնապես շահագործման կհանձնվի: Ըստ ոլորտին վերաբերող մեր որոշ պաշտոնյաների` արդեն իսկ որոշակի ընկերություններ այնտեղ գործելու հայտեր են ներկայացրել: Հիմնականում դրանք գյուղմթերքի վերամշակման, ծառայությունների մատուցման, վերամշակող արդյունաբերության ոլորտների ընկերություններ են: Հուսով եմ՝ այնտեղ լուրջ ներդրումներ կլինեն, չնայած նախատեսված 10 տարում 400 մլն. դոլարի ներդրումներ ապահովելը շատ դժվար կլինի:

- Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի խոսքով՝ Իսրայելն ուզում է, որ Հայաստանը միջնորդ դառնա Իրանի հետ իր հարաբերություններում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցից հետո հայտարարվում է, որ հայ-իսրայելական հարաբերություններում նոր որակական փուլ է գրանցվել: Ի՞նչ կարող է մեզ տալ այս հարցում Հայաստանի միջնորդական առաքելությունը:

- Անկեղծ ասած, ես այդ հարցում թերահավատ եմ, քանի որ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների մակարդակը արդեն մի քանի տասնամյակ այնքան թշնամական է, որ դժվար թե մոտ ապագայում այդ երկրների միջև հարաբերությունները բարելավվեն: Իրանում Իսրայելին այդ երկրի թիվ մեկ թշնամին են համարում, այնպես որ դեռևս տեսանելի չեն այն նախադրյալները, որ նրանց միջև հարաբերությունները կբարելավվեն, առավել ևս որ Հայաստանը կարող է միջնորդ դառնալ այդ երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում:

 

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինՀայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ