Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եվրամիությունն արգելափակեց Ադրբեջանի առավելապաշտական, ագրեսիվ և շանտաժի քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մինչ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, տեղեկատվական դաշտում քիչ չէին այն բնորոշումները, համաձայն որոնց ԱլԳ վերջնական հռչակագիրը Արցախյան խնդրի պատճառով հայտնվել է փակուղում, գրում է «Փաստ» օրաթերթը:

Որպես պատճառ նշվում էր այն, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնության չեն գալիս հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ: Խոսքը տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման ձևակերպումների մասին է: Հղում կատարելով արդեն ստորագրված ԵՄ–Հայաստան համաձայնագրում առկա ձևակերպմանը, ՀՀ–ն պահանջում էր հռչակագրում ներառել հակամարտության խաղաղ կարգավորման երեք հայտնի սկզբունքները, որոնք են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը: Մյուս կողմից՝ Ադրբեջանն այս դիրքորոշումը չէր ընդունում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, պատասխանելով հարցին, թե ստորագրված հռչակագրում տեղ գտած ձևակերպումները որքանո՞վ են համահունչ մեր պահանջներին, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Նախևառաջ, փաստորեն, ճիշտ էր այն, որ մինչև հռչակագրի ստորագրումը համաձայնեցման գործընթացի շուրջ խնդիրներն առկա էին, և շարունակվեցին ընդհուպ մինչև հռչակագրի ստորագրումը:

Դրա հետ մեկտեղ պետք է ասել, որ այդ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներն, այնուամենայնիվ, պարունակում են այն կոմպրոմիսը, որը ձեռք բերվեց այդ համաձայնեցումների ընթացքում: Հռչակագիրը բավականին առանցքական է, ընդհանրական: Մեծ հաշվով՝ այնտեղ Հայաստանի շահերին հակասող որևէ բան չկա: Գտնվեց բավականին առանցքային և որևէ մեկի շահերին չհակասող ձևակերպումներով մի հռչակագիր»:

Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, որ հռչակագիրն, ի վերջո, ամբողջացնում է ԱլԳ գագաթաժողովը. «Ֆիքսվեցին այն իրողությունները, որոնք կային այն ժամանակ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված ԵՄ քաղաքականությանը, ապա ՀՀ–ի հետ կնքված համաձայնագրով ԵՄ դիրքորոշումն այդ հարցում ստացավ իրավաբանական ուժ»:

Ըստ քաղաքագետի՝ խնդրահարույց չէ այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը որպես ձևակերպում տեղ չի գտել հռչակագրում:

«Մենք ուղղակի ինչ–որ բան ենք փնտրում ոչ իր տեղում: Այնպես որ, որևէ խնդիր չեմ տեսնում: Համոզված եմ, որ եթե որևէ խնդիր կամ կասկած լիներ, ՀՀ–ն հռչակագրում պարզապես իր հատուկ վերապահումը կարձանագրեր, և դրանով ամեն ինչ չէր վերջանա»,–նկատեց Ռ. Մեհրաբյանը:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տարօրինակ համարվեց այն փաստը, որ հռչակագրի ստորագրումն առանց սկանդալների և հարթ անցավ, ու հարցին, պատճառն իսկապե՞ս կոմպրոմիսն էր, քաղաքագետը նշեց. «Այստեղ մի քիչ ավելի բազմաշերտ են պատճառները: Նախևառաջ, այո, կոմպրոմիսն էր: Բայց ոչ միայն դա: Երկրորդ հանգամանքն այն է, որ այսօր մենք կարող ենք փաստել ու ֆիքսել, որ ՀՀ–ի դիրքորոշումը համահունչ և համաքայլ է ԵՄ 28 երկրների դիրքորոշմանը: Եվ հենց այդ կապակցությամբ էլ կա ձևակերպում, և դրա տակ կա ԵՄ–ի ու ՀՀ–ի ստորագրությունը, ինչը չկա Ադրբեջանի պարագայում: Ավելին՝ Ադրբեջանի այդ առավելապաշտական, ագրեսիվ և շանտաժի քաղաքականությունն ուղղակի արգելափակվեց ԵՄ–ի կողմից:

Ադրբեջանցիներն այդ ամենը հասկացան, և հիմա ադրբեջանական պրոպագանդան զբաղված է սեփական ժողովրդին խաբելով: Իրենց ինչ–որ չեղած հաղթանակներ են վերագրում, որոնք իրականության որևէ աղերս չունեն: Մեծ հաշվով՝ ամեն ինչ, ի վերջո, դրվեց իր տեղը: Հռչակագիրը բեռնաթափվեց անիմաստ ձևակերպումներից, որոնք կարող էին ոչ թե միավորել ստորագրող երկրներին, այլ «ոտքի վրա» կոնֆլիկտ ու սկանդալ հարուցել: Այդ ամենը բեռնաթափվեց հստակ տեքստով և ստորագրությամբ: Իսկ Ադրբեջանը փորձում է կրկին գայթակղել իր գազով, նավթով ու մազութով, բայց Եվրոպան այլևս դրանից չի տպավորվում:

Իսկ հարցին, թե կարո՞ղ ենք փաստել, որ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներն ի նպաստ հայկական կողմի են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, այո, ի նպաստ մեզ են: Իսկ այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել հռչակագրում, որևէ ձևով չեն հակասում մեր դիրքորոշմանը»:

 

Աննա Բադալյան

Նախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին