Երևան, 08.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թալիշում Ամանորի շեմին մի քանի բնակարաններ շահագործման կհանձնվեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ակտիվորեն շինարարական աշխատանքները շարունակվում են:

Ամանորի շեմին արդեն մի քանի բնակարաններ շահագործման կհանձնվեն: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը: Թալիշում մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ: Բնակարանաշինության առաջին ծրագրով 17 բնակելի տուն է կառուցվում: Մի քանի տներ արդեն լիովին պատրաստ են բնակության համար:

«Որոշ առանձնատներում իրականացվում են ցանկապատման աշխատանքներ: Նաև կառուցման փուլում են ճանապարհի հենապատերը: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ: Բնակարանների տեղակապումն այնպես է արված, որ հակառակորդի կողմից անտեսանելի լինեն, տներում նաև ապաստարաններ են կառուցվել»,– մանրամասնեց գերատեսչության ներկայացուցիչը:

Տարեվերջին շահագործման կհանձնվեն նաև համայնքապետարանն ու հանդիսությունների սրահը: Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Այստեղ առայժմ ներկարարական աշխատանքներն են կատարվում:

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որն ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով ամբողջությամբ նորացվել է: Գյուղի վերակառուցման աշխատանքներին նաև թալիշցիներն են ներգրավված:

«Մարդիկ կան, որոնք արդեն հող են մշակում: Տղամարդկանց մի մասը շինարարների հետ աշխատում են՝ որպես աշխատանք գումար են ստանում և իրենց տունը վերակառուցում»,– ասաց նա:

Թալիշ տանող ճանապարհը նույնպես անվտանգ են դարձնում:

«Տարանցիկ ճանապարհներ են կառուցվում, որոնք մեծ նշանակություն կունենան գյուղի անվտանգության համար»,– հայտնեց Հունան Թադևոսյանը:

Բնակարանաշինության երկրորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2–ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Իսկ նոր ուսումնական տարում շահագործման կհանձնվեն դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1–ի լույս ապրիլի 2–ի գիշերը՝ ապրիլյան պատերազմի օրերին, ադրբեջանցիներին հաջողվել էր Թալիշ մտել և ռմբակոծել տներն ու գյուղի ենթակառուցվածքները: Ադրբեջանցիները գնդակահարել էին գյուղի բնակիչներ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Թալիշի բնակիչները տարհանվել են, գյուղն ավերվել էր: 2016 թ. հուլիսի 25–ից թալիշցիները սկսել են բնակվել Մարտակերտի շրջանի Ալաշան ավանում: Երեխաների համար Ալաշանում բացվել է նաև դպրոց:

 

Մանյա Պողոսյան

Պատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Ինչպիսին է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Իսրայելի ՊԲ-ն «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր «Հըզբոլլահ»-ի դեմ իրականացրել է իր ամենամեծ հարվածը Եղանակը Հայաստանում․ լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է բուք ու ձյուն, ինչպես նաև ուժեղ քամի Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանԱպրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը. ՀՀ ԱԳՆ Ում շնորհիվ ԱՄՆ-ն և Իրանը կարողացան զինադադար կնքել․ ԶԼՄ Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանԵղանակը կտրուկ կվատանաՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետՄի շարք հասցեներում ապրիլի 9-ին գազ չի լինի Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Հայտնաբերվել են տզային վարակի նշաններ, որոնք հեշտությամբ կարելի է շփոթել սուր շնչառական վիրուսային վարակների հետՄեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել․ Իսրայելի ընդդիմության առաջնորդ Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների մասին. Տիգրան Աբրահամյան Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհԻնչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր ԿամենդատյանԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Հունգարիան 30 միլիոն դոլար դրամաշնորհ կհատկացնի Արցախի Ջրական շրջանում վերականգնողական աշխատանքների համար Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքների կամուրջներին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր սցենարներին. Մոհամմադ Ռեզա Արեֆ Կրկին ձյուն կտեղա՞. եղանակն` առաջիկա օրերին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի