«Ռեալի» գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները մեկական մլն եվրո պարգևավճար են ստացել
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և թիմի մյուս ֆուտբոլիստները պարգևավճար են ստացել:
«AS»-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը պարգևատրել է թիմին նախորդ մրցաշրջանում ցուցադրած լավ արդյունքների համար: Ֆրանսիացի մարզիչը և իր խաղացողները մեկական մլն եվրո գումար են ստացել:
Բացի այդ, նրանք ամանորյա տոներին ընդառաջ նվեր են ստացել՝ 110 հազարական եվրո գումար: Սակայն այդ գումարի 52 տոկոսը կգանձվի որպես հարկ:
Նշենք, որ նախորդ տարի «Ռեալը» նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև Եվրոպայի և Իսպանիայի Սուպերգավաթները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



