«Չելսիի» պաշտպանը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով:
Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
«Անկեղծ ասած` ներկա պահին չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի Լուիզի ապաքինման համար: Այդ հարցին կարող են պատասխանել միայն բժիշկները, այն էլ բուժզննումից հետո»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:
Հիշեցնենք, որ «Չելսիում» շարունակում են ապաքինվել Շարլի Մուսոնդան, Միշի Բատշուային և Քենեդին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



