Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
«Ես վերահաստատեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»,- գրել է Չավուշօղլուն:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



