Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Կարաբեկյան. «Կրթության` մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը փոփոխության կարիք ունի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որակ, մատչելիություն, արդյունավետություն. սրանք կրթության զարգացման առաջնահերթություններն են: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի»՝ կրթության ոլորտում հիմնական գերակայությունը որակի բարձրացումն է։

Կրթության բարելավման քաղաքականությունը պետք է զուգորդվի մատչելիության և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներով։ Կրթության և գիտության նախարարությունում «ՀՀ կրթության` մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել՝ ՀԿ–ների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների մասնակցությամբ: Ըստ փորձագետների՝ ծրագիրը, սակայն, չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես է այդ զարգացումն ապահովվելու:

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը թերի է: Այն վերանայման կարիք ունի:

«Բացարձակապես չկա այսօրվա դրությամբ կրթության որակի գնահատման արդյունքները, որոնց հիման վրա կարելի է ներկայացնել խնդիրները կամ նպատակները, և դրանց ուղղությամբ մշակել կրթության զարգացման պետական ծրագիրը: Սա բավական լուրջ բացթողում է»,– ներկայացրեց նա:

Կարաբեկյանը ծրագրում տեղ գտած մի ձևակերպման վրա էլ է ուշադրություն դարձրել: Այնտեղ, որպես կրթության զարգացման գլխավոր նպատակ նշվում է ազգային շահերին լիարժեք ծառայելը։ Այնինչ, փորձագետի խոսքով, դա ոչ կոնկրետ ձևակերպում է, որը կարող է դառնալ գործիք՝ իշխանական շրջանակների կողմից տարբեր տեսակի քաղաքական շահարկումների համար։

«Կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկն է ազգային շահին ծառայելը: Ազգային շահ հասկացությունը հստակ չէ, որովհետև այն հասարակության տարբեր հատվածներում տարբեր կերպ է ընկալվում: Մեկը համարում է, որ այս քաղաքականությունն է ավելի համապատասխանում ազգային շահին, մյուսը՝ ոչ: Եվ կրթական համակարգը դարձրել են նման հասկացությանը միտված ծրագիրը, իսկ սա նշանակում է՝ կրթությունը ծառայեցնում են այն ուժին, որը տվյալ պահին իշխանության ղեկին է»,– նկատեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգի համար շատ կարևոր մի շարք հենքային հասկացություններ ևս բացակայում են:

«Ծրագիրը թերի է և շատ լուրջ վերամշակման կարիք ունի: Ծրագրի գաղափարախոսությունը կամ ամբողջ կառուցվածքը պետք է փոխել: Փիլիսոփայությունն ի սկզբանե լուրջ փոփոխության կարիք ունի»,– կարևորեց Սամվել Կարաբեկյանը:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014–2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, ՄԱԿ–ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» հռչակագիրը։

 

Մանյա Պողոսյան
Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող