«Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառը հայտնի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգը ստացվել է ժամը 15:18-ին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Past.am-ին տեղեկացրեցին, որ պայթյունի պատճառ է հանդիսացել որոշակի քանակությամբ վառարանի կողքին դրված «սփրեյը»: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունի հետևանքով կոտրվել են սուպերմարկետի ապակիները, աշխատակիցներից երկուսի մազեր են խանձվել, մեկին էլ տեղում են առաջին օգնություն ցուցաբերել:
Հիվանդանոց տեղափոխվածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



