Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 2805 միավորով երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով ունի 2837 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Շահրիյար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ մտել են նաև Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ տեղ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



