ԱՄՆ-ն մեկ տարում $42 մլրդ-ի զենք է արտահանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները 2017-ի ֆինանսական տարում այլ երկրներին 41.93 մլրդ դոլարի զենք են վաճառել, որը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մեջբերելով ԱՄՆ Անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալության տվյալները, վերոնշյալ գումարի մեջ ներառվում է Պետդեպի ծրագրով այլ պետություններին հատկացվող 6.04 մլրդ ծավալի ֆինօգնությունը, ինչպես նաև 3.87 մլրդ դոլարի ֆինանսավորումը պաշտպանության նախարարության ծրագրերով և 32.02 մլրդ դոլարի վաճառքը գործընկեր երկրներին:
«Վաճառքի այս դրական միտումը զարմանալի չէ, քանի որ ԱՄՆ-ն համաշխարհային մատակարար է անվտանգության ոլորտում»,-ընդգծել է գործակալության ղեկավար Չարլզ Հուփերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զինամթերքի ամբողջական փաթեթ է մատակարարում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



