Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միշտ մեղավոր է հասարակությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական պրոպագանդայով զբաղվող տարբեր մարդիկ, հաճախ, տարբեր առիթներով սիրում են խոսել այն մասին, որ հայ ժողովուրդը սիրում է գողանալ, փնթի է, պրոֆեսիոնալ չէ, հայրենասեր չէ և այլն: Բայց հասարակությանը վերագրվող այս հատկանիշների թվարկումը սոսկ թվարկում չէ, այն ի վերջո, քարոզչություն իրականացնողների կողմից հանգեցվում է մի եզրակացության ՝ «էսքանից հետո, ոնց եք կարողանում ինչ-որ բան պահանջել իշխանություններից» կամ «մեր ժողովրդին էս իշխանություններն էլ են շատ»:

Ընդ որում, պարտադիր չէ, որ նմանատիպ մտքեր հնչեցնողները ուղղակիորեն լինեն կազմակերպված քարոզչության մասնակից, ստանան առաջադրանքներ և այլն: Շատ հաճախ նմանատիպ մտքեր արտահայտում են մարդիկ, ովքեր պարզապես փորձում են Հայաստանում քաղաքական փոփոխությունների անհնարինության կոնտեքստում որևէ հիմնավորում գտնել իրենց կամ շրջապատի համար:

Բայց կարևոր չէ այնքան այդ մտքերն արտահայտողների ով լինելը, որքան այդ մտքի բովանդակությունը: Սա, իհարկե, չի ենթադրում մեկ այլ ծայրահեղություն, թե ժողովուրդը սուրբ է, իսկ իշխանությունները սատանա: Ընդհակառակը, այս երկու մոտեցումները նույն էությունն ունեն ՝ հակառակ վեկտորով: 

Ժողովուրդն իհարկե, սուրբ չէ: Մանավանդ հայ ժողովուրդը: Սուրբ չէ որևէ ժողովուրդ: Բայց, հենց դրա համար էլ, որպեսզի մարդածին արատների համար խոցելի հասարակական օրգանիզմները զարգանան առաջացել է պետություն և քաղաքականություն կոչված: Քաղաքականության իմաստը հենց դա է ՝ քանակի մեջից ընտրել որակ, որը կառաջնորդի քանակը, բարիքներ կստեղծի նրա համար: 

Հայաստանյան իշխանական քարոզչությունը ժողովրդի, շատ հաճախ արդարացի արատնները մատնանշում է ոչ թե վերջինիս հանդեպ հոգատարությունից ելնելով, այլ սեփական անգործությունը և անճարությունը հիմնավորելու համար: «Մենք լավն ենք, մենք ուզում ենք լավ բաներ անել, բայց ժողովուրդը չի գնահատում»: Այս դեպքում երկու ելք կա: Եթե իսկապես իշխանությունը լավն է, իսկ ժողովուրդը չի կարողանում գնահատել լավը, ուրեմն իշխանությունները բավարար կերպով չեն կարողացել պահել կապը հանրության հետ ու բացատրել լավն ու վատը: Երկրորդ դեպքում ՝ ուրեմն իշխանությունները պարզապես անելանելի վիճակում են, չունեն որևէ բեկումնային փոփոխության գործիքակազմ, բայց նաև չեն ուզում թողնել պատասխանատու լծակները և փորձում են իրավիճակին հիմնավորում գտնել: 

Իշխանական քարոզչության այս մոտեցումը վառ վկայությունն է Հայաստանում առկա լճացման. լճացումից, ընդ որում, անմաս չէ հենց քաղաքական վերնախավը:

Արտակ Ասլանյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Փենսը Թրամփին մեղադրել է պահպանողական սկզբունքներից հեռանալու մեջՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանՀայ ժողովուրդը պետք է զգույշ լինի․ Ալեքսանդր ԼուկաշենկոԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանԼարսը բաց է ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավինՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանԳիտնականները գտել են բույս, որը կարող է դանդաղեցնել մաշկի ծերացումը Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ՀարցումՃապոնիան և Հարավային Կորեան 9 տարվա դադարից հետո կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժություններըՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել Կարապետյան«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուն Բոֆորի գրավումից և Լիբանանում գործողության ընդլայնումից հետո հայտարարել է «դրամատիկ շրջադարձի» մասինԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄյանմայում պայթյունի հետևանքով 46 մարդ է զnհվել Մեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել Կարապետյան«Բարսելոնա»-ն խորամանկ ծրագիր է մշակել Ռեշֆորդի տրանսֆերը գնելու համար Չինաստանում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվելՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԵվրամիությունը կարող է սառեցնել ռուսաստանյան նավթի գնի շեմի վերանայումը. BloombergԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում