Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ազգ–բանակ և քաղաքական ազատություններ. որտեղո՞վ է անցնում սահմանը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

 

– Պարոն Մելքոնյան, ինչպիսի՞ն է ձեր կարծիքը ազգ–բանակ հայեցակարգի վերաբերյալ: Մենք մեր ազգային հոգեբանությամբ կարո՞ղ ենք ստեղծել այդ համակարգը:

– Խորապես համոզված լինելով, որ նման համակարգը մեզ պետք է, դեռևս տասը տարի առաջ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի հետ մշակեցինք մի ծրագիր՝ «Պատմության և մշակույթի էջեր» վերնագրով: Եվ որոշեցինք գոնե ամիսը մեկ անգամ այցելել զորամասեր և դասախոսություններով հանդես գալ զինվորների առաջ: Արդեն 10–րդ տարին է, ինչ մենք իրականացնում ենք այդ ծրագիրը:

Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետություններում այժմ չկա մի զորամաս, որտեղ մենք մի քանի անգամ եղած չլինենք: Խորապես համոզված ենք նաև, որ այդ դասախոսություններն իրենց նպատակին ծառայում են:

Նաև մե՛զ համար է այս նախաձեռնությունը կարևոր. մենք բանակը ճանաչում ենք ներսից:

Միաժամանակ մտավորականի ներկայությունը զորամասում, առաջնագծում հոգեբանորեն դրական լիցքեր է հաղորդում հայ զինվորին: Երբ զինվորը մտածում է, որ պրոֆեսորը, ակադեմիկոսը, իր գործը թողած, եկել–հասել է առաջնագիծ, կարևորում է իր ծառայությունը որպես հայրենիքի զինվորի:

Եվ երբ ապրիլյան պատերազմի նախօրեին բազմիցս մենք ասում էինք, որ այս՝ ներկա սերունդը շատ ավելի լավ է կռվելու, քան նախորդը, քանի որ ազատ, անկախ Հայաստանի ծնունդ է, մարդիկ թերահավատորեն էին դրան վերաբերվում: Բայց մենք ճիշտ դուրս եկանք: Եվ ճիշտ դուրս եկանք, որովհետև մենք բանակը ներսից գիտեինք:

Երբ առաջնագծում կանգնած զինվորին հարցնում ես՝ դու ի՞նչ ես զգում, նա պատասխանում է՝ ես ինձ զգում եմ որպես հայրենիքի զինվոր այն իմաստով, որ ինձնից 100 մետր դեպի ձախ, 100 մետր դեպի աջ , այսինքն՝ սահմանի երկայնքով մոտ 300 մետր, ինձ է վստահված: Այսինքն՝ նա ունի կարևոր դերակատարություն:

Եվ այս մոտեցումը զինվորին արմատապես փոխում է: Մեր անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը հենց այն է, որ մեր զինվորը ձեռք է բերել պետականության զգացողություն:

 

– Իսկ մեր պատմությունն ի՞նչ է ասում՝ մենք հոգեբանորեն պատրա՞ստ ենք ունենալ ռազմականացված հասարակություն: Ի վերջո մեր թիկունքում բավականին դարեր պետականության առումով դատարկ է եղել:

– Ես համոզված եմ՝ այո: Ինձ հաճախ են ասում, թե ինչո՞ւ եմ Իսրայելի հետ համեմատում: Բայց տեսեք՝ երկուսուկես տասնյակի չափ արաբական երկրների «ծովի» մեջ, ունենալով մոտավորապես 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք, կարողանում է դիմանալ:

Ընդհանրապես, մեր հարևանները մեզ պարտադրել են ունենալ ռազմականացված երկիր: Եվ մենք պարտավոր ենք այդ գործը սրբորեն կատարել: Իհարկե, չհասկանանք միլիտարացված երկիր, որտեղ բոլորը խոսում են զենքից, զրահից ու պատերազմից:

Եվ ես կարծում եմ, որ ազգ–բանակ հայեցակարգը ակամայից վաղուց արդեն մեզանում գործում էր: Իսկ հիմա շատ լավ է, որ արդեն կյանքի է կոչվում պետական մակարդակով՝ ի դեմս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:

 

– Բայց ռազմականացված շատ հասարակությունների վերջը հաճախ աղետալի է լինում, ինչպես, ասենք, Գերմանիայինը եղավ: Այս հանգամանքը մեզ չպե՞տք է անհանգստացնի:

– Ես հենց դրա համար ասացի, որ մենք չպետք է այնպիսին լինենք, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիան էր: Այն մի հասարակություն էր, որն ամբողջությամբ թաղված էր պատերազմական հոգեբանության մեջ. թե՛ գաղափարապես, թե՛ զինական առումով:

Մեզանում բնականաբար այդպես չէ: Զուգահեռ երկրում գոյություն ունի նորմալ քաղաքացիական կյանք: Փառք Աստծո, բոլոր մեր թերություններով հանդերձ՝ կոռուպցիա, է՛ս, է՛ն, կարծես թե աշխարհը սկսել է մեզ ընկալել նաև որպես ժողովրդավարության ճանապարհով ընթացող երկիր:

 

– Այսինքն՝ չվախենանք, որ ժամանակի ընթացքում երկրում կարող են սահմանափակվել ազատությունները:

– Ես այն կարծիքին եմ մշտապես եղել, որ բանակը պետք է լինի փակ համակարգ: Բայց եթե մեր բանակը փորձենք համեմատել ադրբեջանական բանակի հետ, ապա այն տասնապատիկ փակ է: Կոծկվում են և՛ զոհերի թիվը, և՛ եղած նեգատիվ երևույթները: Բայց մեզ մոտ բանակը բավականաչափ բաց է: Եվ դրա կողմնակիցը մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է նաև, ով մեր ասպիրանտն է եղել ժամանակին: Նա մշտապես հակազդում է հակառակ կարծիքներին. հայտարարում է, որ բանակը պետք է լինի բաց: Որովհետև ասեկոսեների պարագայում այն ավելի խոցելի կդառնա: Բնականաբար, եթե բանակ է, որքան էլ ցավալի լինի ասելը, ապա կարող են լինել զոհեր: Եվ այս մասին էլ մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի նաև նման դեպքերը չկրկնվեն:

Այնպես որ, ազատությունների նման սահմանափակումների հիմքեր ես մեզանում չեմ տեսնում:

Իհարկե, հասարակության մեջ կան շատ նեգատիվ երևույթներ, հատկապես անձի ազատությունների, նրա իրավունքների պաշտպանության և նման կարգի այլ հարցերի առումներով: Բայց բոլոր դեպքերում, երբ մեր երկիրը գտնվում է անկլավային վիճակում ռազմականացված այս տարածաշրջանի մեջ, պետք է համարել, որ ժողովրդավարության առումով բարվոք վիճակում ենք:

 

– Եվ միակ ելքը դա է՝ ամենքս պատրաստ լինենք բանակի համար:

– Միանշանակ: Մարդիկ կան, որ դժգոհում են, թե իգական սեռի ներկայացուցիչների մոտ էլ կա բանակում ծառայելու ձգտում: Կարծում են, որ դրա ճանապարհը պետք է փակել՝ համարելով ոչ նորմալ երևույթ:

Իսկ ես այլ կարծիքի եմ՝ քանի դեռ մեր հարևանները չեն հասկացել, որ մենք այս տարածաշրջանում եղել ենք, կանք և պիտի հավետ լինենք, և չեն հաշտվել մեր գոյության փաստի հետ, այլ տարբերակ չունենք:

Եվ նման պայմաններում, գոնե բանակի հետ կապված հարցերում, փորձել ժողովրդավարություն խաղալ, չի կարելի:

 

Գոհար Սարդարյան

 

Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են