Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտաշես Գեղամյան. Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Արմենպրեսը» ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը: 

Երբ ըստ իս, նման բախտորոշ հարց է քննարկվում, մենք անպայման պարտավոր ենք հաշիվ տալ մեզ, թե աշխարհաքաղաքական որպիսի զարգացումների պայմաններում է դա արծարծվում: «Աշխարհաքաղաքական զարգացումներ» ասելով` ես ի նկատի ունեմ վերջին ժամանակներս տեղ գտած մի շարք իրադարձություններ:

Իրադարձություն 1. Նոյեմբերի 11-ին Վիետնամում՝ Դանանգում ԱԽՏՀ-ի անդամ երկրների խորհրդաժողովի «դաշտում», Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին աննախադեպ մի հայտարարություն Սիրիայի հարցում համագործակցելու և Իսլամական պետությանը պարտության մատնելու կապակցությամբ: Դրանից 17 օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանեց Սոչի: Նախքան Ռուսաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպելը՝ Էրդողանը Սիրիայի հարցից զատ, հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների հարցը: Նշենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած բանակցությունների ավարտին, ինչպես հաղորդում է star.com.tr կայքը, Թուրքիայի ղեկավարը փաստորեն խոստովանել էր, որ Մոսկվան չի պատրաստվում այդ հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչին անհամբեր սպասում էին Անկարան և Բաքուն: «Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Ավելի վաղ ընդունվել էր որոշում 7 օկուպացված շրջաններից 5-ի վերաբերյալ: Մենք հանգեցինք նրան, որ այդ որոշումները պետք է կատարվեն. պարոն Պուտինը դրական է տրամադրված, բայց, ինչպես ես հասկացա, հատուկ հույսեր չի փայփայում: Անձամբ ինձ թվում է, որ նրա անհուսությունը կապված է երկու երկրների (Հայաստանի և Ռուսաստանի – խմբ.) հարաբերությունների հետ» – ասել է Ռ. Էրդողանը:

Իսկ մեկ շաբաթ առաջ էլ կայացավ Էրդողան - Ռոհանի - Պուտին համատեղ եռակողմ հանդիպումը, ուր նույնպես քննարկվեց սիրիական կարգավորման հարցը: Նշեմ, որ այդ հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Հորդանանի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների հետ: Հատկանշական է, որ որևէ եվրոպական լիդերի հետ սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ՌԴ նախագահը ոչ հեռախոսազրույց, ոչ էլ քննարկումներ չէր անցկացրել:

Իրադարձություն 2. Նման պարագաներում ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընդունվում է «Արևելյան գործընկերության» համաժողովի հայտարարագիրը, որի երկրորդ հոդվածը հաստատում է համաժողովի մասնակիցների հանձնառությունը «ամրապնդել ժողովրդավարությունը, իրավունքի և հիմնարար ազատությունների գերակայությունը, ինչպես նաև պաշտպանել միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, օժանդակել իր բոլոր գործընկերների տարածաշրջանային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»: Ընդ որում` Բրյուսելում ընդունված փաստաթղթում, ի տարբերություն Եվրոպայի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ ընդունված Հայտարարությունների, Հայտարարագրերի ու բանաձևերի, ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին: Դա նշանակում է, որ Եվրամիությունը վերանայում է իր քաղաքականությունը` կապված Ռուսաստանի հետ:

Հատկանշական է, որ այդ ընթացքում հետաքրքիր հաղորդումներ և հրապարակումներ են հայտնվել Եվրանյուզում, և արևմտյան այլ հեղինակավոր պարբերականներում, ուր մասնավորապես, ահազանգվում էր, թե մի շարք եվրոպական երկրներում գրանցվել է կոռուպցիայի աճ և այդ կապակցությամբ հղումներ էին արվում «Եվրոբարոմետր»-ի ուսումնասիրություններին: Նրանց, ովքեր կկամենային ծանոթանալ դրանց, ես սիրով կարող եմ տրամադրել նման վերլուծություններ պարունակող հոդվածների լինքերը:

Այս ամենով հանդերձ եկեք վերհիշենք, որ 2015 թ. «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի նախաշեմին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ իր գլխավորած կառավարությունը հարգանքով և ըմբռնումով է վերաբերվում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը՝ անդամակցել ԵԱՏՄ-ին: Անգելա Մերկելի այդ հայտարարությունից երկու տարի անց, եվրոպացիները Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման կապակցությամբ քանիցս նշել էին և նույնիսկ հատուկ շեշտում էին, որ Հայաստանի հետ ստորագրված Համաձայնագրի և ոչ մի դրույթ ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ  ստանձնած պարտավորություններին: Սույնը ի՞նչ է նշանակում: Ես համոզված եմ, որ դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին առ այն, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ անհաղթահարելի և ոչ մի խնդիր չունի, վկան Հայաստանի հետ կնքվելիք Համաձայնագիրը: Այլ կերպ ասած բացառիկ կարևորություն է տրվում Հայաստանի Հանրապետությանը, նրա լուրջ արտաքին քաղաքականությանը, որի արդյունքում մեր երկիրը հաջողում է սերտորեն և թափանցիկ համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո և ավելին, դրանք հիմա ավելի են խստացվում: Բացի այդ, Հայաստանը, որը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում  դաշնակցային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ, մշտապես հայտարարել է ԵՄ-ի հետ գործակցելու պատրաստակամության մասին:

Եվ այսուամենայնիվ նման պարագայում, համաձայնագիր կնքելով Եվրամիության հետ, թվում է, մենք պարզապես պարտավոր ենք օգտվել մեզ համար աննախադեպ բարենպաստ իրավիճակից, որը հնարավոր է դարձել մեր երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարության ջանքերի շնորհիվ: Այո, հենց Նախագահի գործունեության արդյունքում, քանի որ Սահմանադրության համաձայն հենց նա է պատասխանատու մեր պետության արտաքին քաղաքականության համար, երբ նա դառնում է համաշխարհային քաղաքականության ինքնուրույն լուրջ գործոն:

Իրադարձություն 3. Դրան զուգահեռ` մենք ականատես ենք, թե ինչպես է միջազգային հարաբերությունների ոլորտում Ադրբեջանն, ըստ էության, հայտնվում խաղից դուրս վիճակում:

Այսպես ուրեմն. Եթե այս համատեքստում անդրադառնանք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդրին, ապա այս համապատկերում առնվազն պետք է արձանագրենք, որ Ազգային Ժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկությունը ժամանակավրեպ է: Բայց  և միաժամանակ նշենք, որ նման քննարկումը, ինչ խոսք, անհրաժեշտ էր, քանզի ցցուն դարձրեց այն ռեսուրսներն ու ռեզերվները, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ և  որոնք, ավա՜ղ, առ այսօր մինչև վերջ չեն օգտագործվում, իսկ առանձին դեպքերում էլ միանգամայն արդարացի քննադատության են ենթարկվում: Սա է այն իրողությունը, որը մենք պետք է որպես լայն այս քննարկումների արդյունք (նկատի չունեմ միայն ես իմ ելույթը), այլ, ավելի ընդգրկուն ընկալենք` յուրաքանչյուրս մնալով սեփական համոզմունքներին, խորհենք, թե որն է մեր այն հաջորդ քայլը, որ պիտի մեր երկրին հնարավորություն ընձեռի թեկուզ մեկ սանդղակով էլ ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ, ծանրակշիռ սուբյեկտի դերը գոնե առնվազն մեր տարածաշրջանում:

Եվ քանի որ խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ խոսք գնաց նաև պոեզիայից, ես էլ մի մեջբերում անեմ` կապված Ռուսաստանի հետ, որ իմ կարծիքով, ավելի վառ, քան Ֆյոդոր Տյուտչևը, ոչ ոք չի տվել.

«Умом Россию не понять, 

Аршином общим не измерить:

У ней особенная стать –

В Россию можно только верить»

Եվ ավելացնեմ. մեր Ջիվան Թորոսյանի հայրենակցի, ներողություն, Շիրակ Թորոսյանի հայրենակցի՝ Ջիվանու խոսքը, թե`

«Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ »: Խելքի աշեցեք…

Շնորհակալություն:

* * *

Հետգրության փոխարեն. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, տեղի ունեցավ մի շատ հաճելի անակնկալ: Աշխարհահռչակ մեր հայրենակից կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանը ինձ պատիվ արեց` ընծայելով իր բացառիկ հետաքրքիր, գիտության մեր պատկերացումներում հեղափոխական ճեղքման ներուժ ունեցող «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն թարգմանությունը: Ակամա մտածեցի, թե աշխարհաքաղաքական արդի բարդ զարգացումների ֆոնին որքան պահանջված կլինի, եթե մեր ազգը Երկիր մոլորակի ժողովուրդներին ներկայանա ամենահեղինակավոր միջազգային գիտական մրցանակի արժանի այսօրինակ լուրջ «այցեքարտով»: Եվ ճիշտ չի լինի արդյոք, որ այս հարցում առաջին քայլը մենք անենք` Արտավազդ Փելեշյանի գրքի անգլերեն թարգմանության գոնե սեղմագիրը ներկայացնելով “My universe and the Peleshan Matrix” միջազգային լայն հանրությանը: Ախր մեր փոխարեն դա ոչ ոք չի անի…

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

 

Փաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար