Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Կհրապարակվի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, դուք այդ մասին կիմանաք»:
Ճշտող հարցին` այսինքն, հրամանագիրը կա՞, Զաքարյանը պատասխանեց. «Երբ որ հրապարակվի հրամանագիրը, կիմանաք»:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



