Ավելի քան 100 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում՝ եղանակային պայմանների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ երեկոյան ավելի քան հարյուր չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում՝ օդերևութաբանական կանխատեսումների ֆոնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանների չվերթների ժամանակացույցը:
ՌԴ Հիդրոմետ կայանը դեկտեմբերի 1-ին եղանակային վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել Մոսկվայում՝ կանխատեսվող ձյան տեղումների, մերկասառույցի, քամու և անձրևի պատճառով:
Մասնավորապես նշվում է, որ տեղի ժամանակով 19.35-ի դրությամբ 77 չվերթ է հետաձգվել «Շերեմետևո» օդանավակայանում, 21-ը՝ «Դոմոդեդովոյում», որտեղ նաև մեկ չվերթ չեղարկվել է: «Վնուկովոյում» էլ 5 չվերթ հետաձգվել է, ևս երեքը՝ չեղարկվել:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



