Տան պատշգամբում հայտնաբերվել է 70-ամյա բնակչի դին՝ բռնության հետքերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր տան պատշգամբում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ, 1947թ. ծնված Պետիկ Աբրահամյանի դին՝ մարմնական վնասվածքներով։
Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառը, մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



