Վանաձորի լուսաֆորները տեւական ժամանակ չեն աշխատել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում այսօր տեղի ունեցած էլեկտրաէներգիայի լարերի վթարի պատճառով տեւական ժամանակ չեն աշխատել քաղաքի գլխավոր՝ Տիգրան-Մեծ Գարեգին-Նժդեհ եւ Լուսավորիչ-Խորենացի խաչմերուկների լուսաֆորները:

Վարորդների ահազանգերից անմիջապես հետո, Լոռու ճանապարհային ոստիկանները ժամեր շարունակ կարգավորել են խաչմերուկներում երթեւեկությունը:

Էլեկտրամալուխների վթարն առաջացել էր Վանաձորի ավտոկայանի հարեւանությամբ: Ժամը 18-ի սահմաններում վթարը վերացվել է, լուսաֆորներն էլ սկսել են անխափան աշխատել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



