Երևան-Սևան մայրուղու 27-րդ կիլոմետրի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վարորդներին խնդրում է լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



