Երևան, 08.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դեկտեմբերի 6,7-ին սպասվող ձյան մաքրման աշխատանքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Անդրադառնալով առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է միմյանց հետ համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների և համատիրությունների աշխատակիցներին։
«Եվս մեկ անգամ եղեք տեղերում և համոզվեք, որ բոլոր օղակները լիարժեք պատրաստ են ձնամաքրման աշխատանքներին: Տնտեսվարողներին ևս հիշեցրեք իրենց պարտականությունների մասին, որպեսզի ձյան հնարավոր տեղումների ժամանակ կատարեն իրենց պարտավորություններն ու մաքրման աշխատանքներ իրականացնեն հարակից տարածքներում: Տրանսպորտի վարչությունն էլ թող խստորեն հետևի, որ ուղևորափոխադրում կատարող ընկերություններն իրենց շարժակազմերը նախապատրաստած լինեն ձմեռային ռեժիմին և պատշաճ կատարեն իրենց պարտականությունները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային բոլոր օջախներում լիարժեք շահագործվում են ջեռուցման համակարգերը: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել վերոնշյալ հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանումը:

Հիշեցնենք, որ ձյան տեղումները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, այդ օրը Երեւանի որոշ շրջաններում ձնախառն անձրեւ, մյուսներում` ձյուն է սպասվում, իսկ դեկտեմբերի 7-ին, ինչպես ՀՀ ամբողջ տարածքում, այնպես էլ Երեւանի բոլոր շրջաններում առատ ձյուն է տեղալու:

Հայաստանը մեծացրել է ռուսական գյուղմթերքների ներմուծումը. ո՞ր ապրանքներն են ամենաշատը ներմուծվում Գերեվարված Ռուբեն Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ «քրեական գործի փաստաթղթերին» Պրեմիերա. Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան-«Լույս է գալիս» Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում ունեն կայուն զարգացող դինամիկա. Պապոյան Հովհաննես Բաչկովը, Արտուշ Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում են Հովհաննես Բաչկովը 5-0 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցչին ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամՄաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, աղոթք կհնչի ապօրինաբար ազատազրկվածների համար Նոր ցուցադրությամբ եզրափակվեց Գեղարվեստական տպագրության Երևանյան Միջազգային Բիենալեն Տարածքային զիջումները վիճելի հարց է մնում. Զելենսկի Գյումրիում 69-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող ամուսիններին 34-ամյա Սերգեյ Մանկոն որոնվում է որպես անհետ կորած Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ժամը 20:10-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է ՀԱԹ-ում գիշերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են 17-ամյա երկու աղջիկներ Թուրքիան զորքեր է ուղարկել Սիրիա Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Մանասյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ Սևանա լճի մակարդակն իջել է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած Պուտինը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել ոչ միայն մայրությանը, այլև հայրությանը Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Ես էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱդրբեջանն առաջարկում է «3+3» հանդիպումներ անցկացնել Բաքվում և Երևանում Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Հայաստանում սպանված չեչենուհին Ռամզան Կադիրովի ազգականն է եղել․ ԶԼՄ 3 հետաքրքիր փաստ արագաչափերի մասինԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին Հրազդանում արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել Սևանա լճի մակարդակն իջել է Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույններըԿոբախիձեն հանդիպել է Արսեն Թորոսյանին Ռուսական թոշակները զգալի կբարձրանանՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Տղամարդն իր երեք տարեկան դստերն ու երեխայի իրերը նետել է չորրորդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈւժ չկար ապրելու. ամուսինս խեղդել է ինձ, մազերս պոկել. Մարին նոր բացահայտումներ է անում AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Երկրաշարժ ՀայաստանումԱնհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Արջը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹՀեղուկ գազը կրկին թանկացել է․ վարորդները բողոքում են Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոն բախվել են իրար