Չինացի փոքրիկ մոդելները փայլել են Mercedes-Benz China Fashion Week-ի պոդիումում
ԼԱՅՖStyle.news.am-ը գրում է.
Չինացի փոքրիկ մոդելները շուտով գրավելու են նորաձեւության աշխարհը։
Հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 2-ը Պեկինում անցկացվող Mercedes-Benz China Fashion Week նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր հավաքածուն է ներկայացրել Չինաստանում բավականին հայտնի ILOVECHOC ապրանքանիշը։



Բրենդի՝ մանուկների համար նախատեսված Wei Chao Collection հավաքածուն ցուցադրել են չինացի փոքրիկ մոդելները, որոնք պարզապես փայլել են պոդիումին։




«Երբ հիմնում էի ILOVECHOC-ը, դուստրս սովորում էր տարրական դպրոցում։ Ես ցանկանում էի ստեղծել մի ապրանքանիշ, որը մասնագիտացված կլինի երիտասարդների համար նախատեսված հագուստների արտադրության մեջ։ Չէ որ նրանք նույնպես կարեւորում են նորաձեւ եւ ոճային լինելը»,- բրենդի հիմնադիր Վեի Չաոյի խոսքը մեջբերել է Daily Mail-ը։


Լուսանկարները՝ EPA, Reuters
Պատրաստեց՝ Յանա



