Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտում տեղի ունեցած փոխհրաձգության հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին Արթուր Աբրահամը ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ առնչություն չունի: Այս մասին ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում հայկական 2 խմբավորումների փոխհրաձգության հետ:
Նշենք նաև, որ Կարո Մուրատի մենեջերը պարբերականի խմբագրություն նամակ է ուղարկել, որում պահանջել է «դադարեցնել սուտ տեղեկություններ տարածելը» ու այլևս չգրել այդ մասին։ Նա պատասխանել է հեռախոսազանգին ու կրկնել է, որ փոխհրաձգության հետ ոչ մի կապ չունի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



