Սպանել է ու անդամահատել դաստակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Վաղարշապատի բաժին դեկտեմբերի 5-ին ներկայացել է 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում ինքը մարդ է սպանել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Past.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է նրա դաստակները:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



