Հայկազ Բաղմանյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



