Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն ունի նոր ռեկտոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ համալսարանի լրատվական ծառայությունից: Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ նիստը, որի օրակարգում եղել է ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը:
Ներկա էին հոգաբարձուների խորհրդի բոլոր 24 անդամները: Նիստը վարում էր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, Կարինե Հարությունյանը ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



