Այս տարվա խոշոր հարկ վճարողների տասնյակում ՀԷՑ-ը՝ 3-րդ տեղում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս տարվա 11 ամիսների խոշոր հարկ վճարողների տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը:
«Ընկերության վճարած հարկերը կազմել են 37.5 միլիարդ դրամ»,-ասաց Արմեն Սաֆարյանը:
Հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքում խոշոր ու միջին հարկ վճարողների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
- «Գրանդ Տոբակո» ՍՊԸ
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր»
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
- «Ֆլեշ» ՍՊԸ
- «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ
- «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ
- «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»
- «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ
- «Վեոն Ամենիա» ՓԲԸ (Արմենթել)
Այս ընթացքում հարկային ընդհանուր մուտքերը կազմել են 483 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է 39.9 միլիարդ դրամով կամ 9 տոկոսով, տեղեկացրեց ՊԵԿ պաշտոնյան:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



