Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մատենադարանի ասպիրանտները ՀԲԸՄ կրթաթոշակներ ստացան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ասպիրանտներին կրթաթոշակի հավաստագրեր շնորհեց։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը դեկտեմբերի 6-ին համատեղ իրականացրին 2017 թվականի ասպիրանտական կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությունը։

«Շատ եմ կարևորում այն փաստը, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը տարիների ընթացքում միշտ կանգնած է եղել Մատենադարանի կողքին։ Շատ կարևոր է աջակցել երիտասարդ գիտաշխատողներին իրենց աշխատությունների հարցում»,- ասաց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանն ընդգծեց, որ Միությունը կրթաթոշակների տրամադրման մեծ փորձ ու պատմություն ունի և՛ Հայաստանում, և՛ հատկապես արտասահմանում։

«Հազարավոր հայ ուսանողներ իրենց կրթությունը ստացել են ՀԲԸՄ տրամադրած կրթաթոշակների միջոցով։ Ինձ համար առանձնահատուկ կարևոր է այս ծրագիրը, որը հայ երիտասարդ գիտնականներին մղում է դեպի գիտություն և հայագիտություն։ Կրթության նպաստող մեր ծրագիրը, որի շրջանակում մենք աջակցում ենք Մատենադարանին, առանձնահատուկ նշանակություն ունի»,- նշեց Եորդեկյանը։

Նա հավելեց, որ նախորդ տարիներին 30 երիտասարդ, խոստումնալից գիտնական օգտվել է այս ծրագրից և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի։

Ասպիրանտուրայի 3-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Խոջամիրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ է ստանում կրթաթոշակ։

«Առաջին կուրսից սկսած ստանում եմ կրթաթոշակ։ Այդ տարի բոլորս ստացանք, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով մի քանի հոգի դուրս մնացին այդ համակարգից։ Առաջին կրթաթոշակս ծախսել եմ անտիպ փաստաթղթերի թվայնացման գործընթացի վրա։ Գրականության և արվեստի թանգարանում շատ արժեքավոր նյութեր էին գտել, որոնք թվայնացնելու համար գումար էր անհրաժեշտ։ ՀԲԸՄ-ն այս գումարները տալով մեծ ներդրում է անում գիտության մեջ։ Երկրորդ տարին մեկնել եմ Միլան թանգարանների միջազգային կոմիտեի գլխավոր վեհաժողովին, որտեղ ես ազգային խորհրդի անդամ եմ և անդամագրված եմ Արխիվագիտական կոմիտեում։ Գիտաժողովը 12 օր է տևել»,- նշեց Սյուզաննա Խոջամիրյանը։

Նա դեռևս չի որոշել, թե ինչպես է տնօրինելու իր երրորդ կրթաթոշակը, բայց մեծ հույսեր ունի արտասահմանյան արխիվներ ուսումնասիրելու։

 

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի