Փրկարարները Երանոս գյուղի մոտակայքում ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 18։51-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 25 US 164 պետհամարանիշով ավտոմեքենան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



