Աֆրիկայում ցուցադրվել է 3.6 մլն տարվա պատմություն ունեցող մարդու «ամենաամբողջական կմախքը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Աֆրիկայում հնագետները նոր գտածոներ են ներկայացրել, որն անվանում են «երբևէ հայտնաբերված մարդկային ամենաամբողջական կմախքը»:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հնագույն կմախքն այսօր ցուցադրվել է հարավաֆրիկյան Վիթվաթերստրանդ համալսարանում: Կմախքը 3.6 մլն տարվա պատմություն ունի: Այս հայտնագործությունը թույլ կտա գիտնականներին ավելի լավ պատկերացումներ կազմել մեր նախնիների արտաքինի և շարժողական համակարգի մասին:
Մասնագետների խոսքով՝ 20 տարի է պահանջվել փխրուն կմախքը պեղելու, մաքրելու, վերականգնելու և ուսումնասիրելու համար:
Գտածոն ստացել է «Փոքրիկ ոտք» անվանումը: Այն հայտնաբերվել է Յոհանեսբուրգից 40 կմ հեռավորությամբ գտնվող քարանձավներում, որտեղ հանքափորների կողմից պայթեցված ժայռում ոտքի փոքր ոսկորներ են գտնվել:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



