Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էմիլ Երիցյան. «Համայնքների խոշորացման արդյունքում իրականացված ծրագրերը զուտ դոնորական ներարկում էին՝ «հարսանեկան նվեր»»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2015 թվականից Հայաստանի տարածքում համայնքների խոշորացման ծրագիրն է իրականացվում: Ի՞նչ է տվել համայնքների միավորումը գյուղացիներին:

Ծրագրի ձեռքբերումների և բացթողումների մասին «Փաստ» օրաթերթը զրուցել է Համայնքների միավորում ՀԿ նախագահ Էմիլ Երիցյանի հետ:

 

– Պարոն Երիցյան, 2015 թվականին մեկնարկած համայնքների խոշորացում ծրագիրը կիսով չափ իրականացվել է: Միավորված համայնքներից մի քանիսում մի շարք ծրագրեր իրականացվել են, այդուհանդերձ, գյուղացիները դժգոհում են, որ խոշորացումից հետո իրենց բնակավայրերում կյանքը չի փոխվել: Ինչո՞ւ համայնքի բնակիչը փոփոխությունը չի տեսնում:

– Փաստացի համայնքների խոշորացումն ադմինիստրատիվ ռեֆորմ է, որն ինքնին բնակիչների կյանքի որակը չի կարող փոխել։ Իրականացված ծրագրերը զուտ դոնորական ներարկում էին՝ «հարսանեկան նվեր»։ Կային և կան մարդիկ, ովքեր խոշորացման օգտին խոսելիս այն հիմնավորում են մարդկանց բարեկեցության բարձրացման նպատակայնությամբ։ Սակայն վարչատարածքային ռեֆորմները միշտ արվում են առաջին հերթին կառավարման նպատակահարմարությունից ելնելով։

Մարդկանց կյանքի որակի վրա նորացված համայնքները կարող են դրական ազդել միայն այն դեպքում, եթե պետությունը նրանց փոխանցի նոր լիազորություններ և ֆինանսական միջոցներ, ինչը դեռ չի ուրվագծվում։

 

– Ինչպե՞ս եք գնահատում խոշորացումից հետո կատարված քայլերը: Փոփոխությունները համաչա՞փ են կատարվում:

– 2 նկատառում։ Քանի դեռ համայնքների խոշորացմանը զուգընթաց և դրան հաջորդելով նոր լիազորություններ չեն փոխանցվում՝ խոշորացումն ինքնանպատակ է դառնում։ Մինչ այս՝ խոշորացումն իրականացվել է տարբեր չափանիշներով (կամ առանց դրանց սկզբունքային կիրառման)։ Որոշ դեպքերում խոշորացվել են մի քանի համայնքներ, մյուսներում՝ ամբողջական տարածաշրջաններ (նախկին խորհրդային շրջանների սահմաններում)։ Արդյունքում, քիչ թվով համայնքների դեպքում էլ նրանք մնում են կտրտված, չբալանսավորված։ Այս պարագայում կառուցվածքային առումով պետության կողմից լիազորությունների փոխանցումը մնում է տեխնիկապես դժվար։

 

– Խոշորացումից հետո ի՞նչ դրական փոփոխություններ եք նկատել կամ ի՞նչ խնդիրներ են լուծվել:

– Համայնքների միության նախագահ լինելով՝ ես պետք է մնամ քննադատական դիրքերում, որ համայնքների շահերի առաջմղման ու լոբբինգի հարցում ավելիին հասնենք։ Ուստի առաջարկում եմ այդ հարցը բնակիչներին ուղղեք։

 

– Պարոն Երիցյան, նոյեմբերի 5–ի ընտրությունից հետո անգամ գյուղացիները ճանապարհ փակեցին և պահանջեցին, որ գյուղապետն իրենց համայնքից նշանակվի: Ինչո՞վ են պայմանավորված այս ընդվզումները:

– Դա կանխատեսելի էր, և այդ դեպքերը բոլոր ընտրություններում կարող են ի հայտ գալ։ Երբ մի քանի համայնք եք միաձուլում, այդ սինդրոմի դրսևորման ռիսկը միշտ կա։ Երբ խոշորացումն արվում է նախկին շրջանների տարածքով, նման երևույթներ ի հայտ չեն գալիս։

 

– Համայնքների խոշորացման ծրագիրը շարունակելու կարիք կա՞:

– Ամբողջական վարչատարածքային ռեֆորմների իրականացման կարիք կա։ Կարծում եմ՝ պետք էր, և պետք է մարզերում պետական կառավարման համակարգի ռեֆորմներից սկսեինք։

 

Մանյա Պողոսյան

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն