Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀԿ-ի համար բնակչության աղքատ մասն ընդամենը 10 000 դրամանոց ձայն է`ոչ ուտում է, ոչ խմում. Գ.Գորգիսյանը՝ ՀՀԿ պատգամավորի հայտարարության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե սա Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է, ուրեմն մենք լրջագույն խնդիր ունենք։ Անդրադառնալով ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե Հայաստանում «աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում», Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Այս պարագայում ուղղակի կարելի է դա մի ձև մեկնաբանել. փաստացի Հանրապետական կուսակցության համար մեր բնակչության՝ որոշ տվյալներով 25 տոկոսը, որոշ տվյալներով՝ 32, իսկ Շիրակի մարզում, պարզվում է, առհասարակ 46 տոկոսը ընդամենը 10 հազար դրաման ձայն է, նրանք ո՛չ ուտում են, ո՛չ խմում, ո՛չ հագնվում, ո՛չ ուսման, բժշկության, ժամանցի կամ որևէ այլ կարիք ունեն։ Ընդամենը 10 հազար դրամանոց ձայն են իրենց համար: Եթե սա Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է, ուրեմն մենք լրջագույն խնդիր ունենք, բայց, հուսով եմ, Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցիչ կմեկնաբանի և գոնե իր պաշտոնական դիրքորոշումը կասի այս հարցի շուրջ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորի խոսքով` այն, որ Հայաստանում լուրջ ճգնաժամ է սպասվում 2018 թվականին, արդեն իսկ նշել են «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ելույթներում:

«Մեր խմբակցության ներկայացուցիչներով խոսեցինք, թե ինչ գնաճ է մեզ սպասվում, հարկերի բարձրացում և այլն: Եվ այդ ամենի հետ  աշխատավարձի և նպաստի կամ թոշակի  ոչ մի բարձրացում չի սպասվում հենց ամենախոցելի խավերի համար»,-ասաց պատգամավորը:

Գորգիսյանն առանձնացրեց բյուջետային աշխատողներին՝ ուսուցիչներ, բժիշկներ, ովքեր առանց այդ էլ չգնահատված ցածր աշխատավարձ են ստանում:

«Մեզ մոտ, իմիջիայլոց, գործազրկության տոկոսն ավելի փոքր է, քան աղքատությանը: Այսինքն` մեզ մոտ աղքատների մի մասն ունի աշխատանք, սա է լրջագույն խնդիրներից մեկը։ Մարդիկ աշխատում են, իրենց աշխատածով հանդերձ, միևնույն է, աղքատ են, աղքատության շեմից ներքև են։ Եվ այս իրավիճակում քաղաքական ուժերը, առավել ևս իշխանությունը ինչի՞ համար է՝ ժողովրդի հոգսերը հոգալու։ Եթե նման վերաբերմունք կա, դա անթույլատրելի է»,- ասաց Գորգիսյանը:

 

Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը