Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

3200 բնակիչ ունեցող համայնքը զրկված է ջրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից: Այս մասին «Փաստ» օրաթերթին ահազանգեցին գյուղացիները:

Նրանց պատմելով՝ 1990 թվականից սկսած այստեղ ջուր չի եղել: Համայնքի աղբյուրներից գյուղացիներն ու անասունները հավասարապես են օգտվում:

Լեռնանիստի բնակիչները նշեցին, որ խողովակներ են արդեն բերվել, որպեսզի անասունների համար ջուրն առանձնացվի:

4 աղբյուրից օգտվում են համայնքի 3200 բնակիչները: Լեռնանիստցիների խոսքով՝ իրենք զրկված են կենցաղային տարրական պայմաններից:

«21–րդ դարում մարդիկ ջուր են կրում, ո՞վ է տեսել այսպիսի պայմաններ: Դաշտերն էլ անձրևի հույսին են, անձրև կլինի՝ բերք կստանանք»,– դժգոհեցին նրանք:

Բնակիչները սրտնեղեցին, որ զրկված են իշխանությունների ուշադրությունից: Տարիներով կուտակված խնդիրները լուծում չեն ստանում:

«էրեխեքը չեն կարողանում դաս սովորել, որովհետև սաղ օրը ջրի են գնում: Ձմեռը մատերները սառչում կպչում է դույլին, չեն կարողանում ջուրը տեղ հասցնել: Էլ ջուր կրելու ուժ չունենք: Ով մեքենա ունի, խնդրում ենք, որ մեզ էլ մի քանի տակառ ջուր բերեն: Ինչքան պետք է ջուր կրես, որ կարողանաս խմելու, լողանալու և մյուս կենցաղային հարցերը լուծել»,– բողոքեցին նրանք:

Չնայած ջրի բացակայությանը՝ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը վստահեցրեց, որ Լեռնանիստից արտագաղթ չկա:

«Մենք հզոր ժողովուրդ ենք, մեր հողը թողնողը չենք: Ճիշտ է՝ դժվար է ջրի հարցը, բայց մենք ամուր ենք: Մեր գյուղն էլ հենց այդ աղբյուրների հիման վրա է ստեղծվել»,– ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև հավաստիացրեց, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Բոլոր պատկան մարմինների դռները թակել է: Գիտեն, որ Լեռնանիստում ջուր չկա: Խոստացել են հարցն աչքաթող չանել:

«Բարձրաստիճան մարդիկ խոստացել են, որ խմելու ջրի խնդիրը կլուծվի: Իմ կարծիքով, խնդիրը կկարգավորվի, արդեն իսկ դրական շարժ կա»,– նշեց Հայրապետյանը:

Նախնական հաշվարկով՝ լեռնանիստցիներին ջրով ապահովելը կարժենա 300–500 միլիոն դրամ: Բյուջեով, ըստ համայնքի ղեկավարի, ջրամատակարարում իրականացնել հնարավոր չէ:

«Բյուջեն քիչ է, մեծ ծախսեր անել չենք կարող, միայն մի քանի տոկոս կարող ենք համաֆինանսավորել»,– շեշտեց համայնքի ղեկավարը:

Գյուղացիներից մեկն էլ բողոքեց, որ ջրով լի դույլերը դժվարությամբ են տուն հասցնում, քանի որ փողոցները քանդուքարափ են: Հայրապետյանն ասաց, որ կենտրոնական ճանապարհները՝ 4–5 կիլոմետր, բարեկարգ վիճակում են, իսկ մնացածները չեն նորոգվում խմելու ջրի պատճառով:

«Այդ հարցին բուռն չենք կպնում, քանի որ ջրի խնդիրն է մեզ մոտ առաջնային: Խողովակներն անցկացնելու դեպքում ճանապարհները կքանդվեն»,– նշեց նա:

Այստեղ օրակարգային է նաև ոռոգման ջրի խնդիրը: Մշակված հացահատիկը բերք է տալիս միայն անձրևի շնորհիվ:

1079 հա վարելահողերից մշակվում է ընդամենը 305 հեկտարը: Հողերի անմշակ մնալը գյուղացիները տարբեր պատճառաբանություններով են արդարացնում: Մի մասը՝ ոռոգման ջրի բացակայության, մյուսները՝ տղամարդկանց:

Այստեղ աշխատունակ տղամարդկանց 65%–ը աշխատում և գումար վաստակում են արտերկրում:

 

Մանյա Պողոսյան

 

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել