Շիրակի պետհամալսարանի ռեկտորին կարող է շատ վատ ավարտ սպասել. «Ժամանակ».
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«ԿԳ նախարարության կողմից Շիրակի պետական համալսարանում կատարված ստուգումների արդյունքները, որոնք 2 ամսից ավելի գաղտնի էին պահվում, նախօրեին տրամադրվել են համալսարանի գիտական խորհրդի անդամներին։
Ուսումնասիրությունների արդյունքները խիստ բացասական են, որոնց պատշաճ ընթացք տալու պարագայում համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին կարող է շատ վատ ավարտ սպասել, անգամ հնարավոր է՝ պատասխանատվության ենթարկվի։
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ստուգումների արդյունքում կայացված եզրափակիչ ակտում տեղ են գտել իրենց կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր՝ սկսած ապօրինի կերպով ինտեգրված ուսուցումից, կուրսերի թերբեռնվածությունից, լսարանային ժամերի 50 տոկոսով կրճատումից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



