Google-ը 300 ստրատոստատ Է արձակում Համացանցի տարածման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGoogle կորպորացիան վերնոլորտ Է ուղարկում հելիումով լցված շուրջ երեք հարյուր օդապարիկներ, որոնց միջոցով մեծ արագության ինտերնետ-միացում կապահովի Երկրի հեռավոր եւ դժվարամատչելի շրջանների հետ:
Ընկերությունը հուսով Է, որ արդեն հաջորդ տարի կկարողանա ծավալել ստրատոստատների գլոբալ ցանց, ինչը թույլ կտա տվյալների անընդհատ հաղորդում եւ դրանց մշակում ապահովել ամբողջ աշխարհում:
Առաջին հերթին Google-ը ցանկանում Է Համացանցի բաշխում ապահովել Ինդոնեզիայի հեռավոր շրջաններում. ավելի քան 250 միլիոն բնակչությամբ այս երկրում համաշխարհային սարդոստայն մուտք ունի սոսկ 42 միլիոն օգտատեր:
Այնուհետեւ, ինչպես սպասվում Է, հաղորդող ապարատների փորձարկումներ կանցկացվեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ եւ Բրազիլիայի տարածքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



