ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է Եվրամիության համար. ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողության ելույթում հայտարարեց ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Իոաննիս Վրաիլասը:
«Մոլդովայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ Եվրամիության համար առաջնահերթ կարևորություն ունեցող հարցերից մեկը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ի ցույց դնել քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է 2018 թվականին դրանց կարգավորման գործում առաջընթաց գրանցելու համար»,- հայտարարեց Վրաիլասը:
Նա ողջունեց Մինսկի խմբի գործադրած ջանքերը, ինչպես նաև ՄԽ համանախագահող երկրների կողմից համատեղ հայտարարության ընդունումը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



