Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



