Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
«Նա հայտարարում է անժամկետ հացադուլ սկսելու մասին, նաև շեշտում է, որ կհրաժարվի բռնի կերակրվելուց: Եթե խափանման միջոց կիրառվի 60-օրյա կալանքը, ապա նա խստորեն կպահպանի հացադուլի պայմանները»,- նշել է Չեռնոլուցկին Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Սաակաշվիլին նախօրեին բերման է ենթարկվել Կիևի Սոլոմենսկի շրջանից:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



