Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը նշել են արտաքին քաղաքական օրակարգային խնդիրների լուծման նպատակով երկու հանրապետությունների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը՝ որպես համահայկական շահերի խթանման ուղղություններից մեկը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



