Վերանշանակված Հասրաթյանը 135 հազար ԱՄՆ դոլար գումար է հայտարարագրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կրկին նշանակված Վարդան Հասրաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Հասրաթյանի սեփականությունն են համարվում առանձնատունը, բնակարանը և «KIA OPTIMA 2.0» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ, 110 հազար դրամ ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո:
Տարեսկզբից մինչ նշված օրն ընկած ժամանակահատվածում էլ Հասրաթյանի եկամուտների համար աղբյուր են ծառայել երկու տարբեր աշխատավարձերը, որոնց հանրագումարը կազմել է 2 միլիոն 600 հազար դրամ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



