Հացը կթանկանա՞
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%–ով: 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց:
Արտադրության ծավալների կրճատման մասին փաստում են նաև հացի արտադրությամբ զբաղվողները:
«Ուրարտու–Ադելինա» հացի արտադրամասում այս տարի նախորդի համեմատ 20%–ով արտադրությունը պակասել է:
Արտադրամասի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը հացի արտադրության ծավալների կրճատման մի քանի վարկած է մատնանշում:
Առաջին պատճառներից մեկը հացի արտադրամասերի թվի ավելացումն է համարում: Հացի արտադրամաս բացելու և բիզնես սկսելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ինչն էլ այսօր բերում է նրան, որ գրեթե ամեն տան բակում հաց են թխում և վաճառում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



